Սերժ Սարգսյանը նախընտրական քարոզարշավի շրջանակներում եղել է Արաբկիր համայնքում![]() 7 փետրվարի 2013 - 21:38 AMT PanARMENIAN.Net - Սերժ Սարգսյանը նախընտրական քարոզարշավի շրջանակներում եղել է Արաբկիր համայնքում: Նա նշել է, որ նախագահական ընտրություններին հաշված օրեր են մնացել, և ավելանում է այն լարվածությունը, որը բնորոշ է բոլոր ընտրություններին: «Նախընտրական արշավն անցնում է բավականին լուրջ գաղափարական մրցակցության պայմաններում, բայց հրաշալի է, որ այն չի վերածվում կենաց ու մահվան կռվի: Մենք ականատեսն ենք եղել այդպիսի նախընտրական իրավիճակի, և ես չէի ցանկանա, որ ընդհանրապես մեր երկրում կրկնվեր այդ լարվածությունը: Ուրախ եմ, որ քաղաքացիների հետ հանդիպումների ժամանակ ընտրությունների կազմակերպման վերաբերյալ հիմնականում հնչում են դրական արձագանքներ»,- նշել է նա: Սարգսյանը նշել է, որ բոլորն ականատեսն են լինում բովանդակության և ձևի առումներով նոր ընտրարշավի: Հունվարի 31-ի կրակոցներն, ըստ նրա, կարող էին ամեն ինչ տակնուվրա անել, բայց ընտրությունները վերադարձան բնական հուն: «Իմ կարծիքով, յուրաքանչյուր թեկնածու պետք է հստակորեն գիտակցի, որ դա իր կյանքի ամենագլխավոր նպատակը և ամենակարևոր իրադարձությունը չէ: Դրանով աշխարհը չի վերջանում: Ընտրապայքարը պետք է այնպես տանել, որ քաղաքացուն նվազագույն անհարմարություն պատճառենք, պետք է ուղղակի ստեղծենք այնպիսի պայմաններ, որ բոլոր թեկնածուները կարողանան հանգիստ ներկայացնել իրենց ծրագրային թեզերը: Եվ կարծում եմ, որ մենք հիմա հենց դա էլ անում ենք»,- ավելացրել է նա: Սարգսյանն ընդգծել է, որ մեր ժողովուրդը շատ ավելիին է արժանի, և պետք է սեփական ուժերով կառուցել ապահով Հայաստան: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |