ԵՄ-ն արդեն 2012թ. անվճարունակ էր, հայտարարել է Եվրախորհրդարանի ղեկավարը 8 փետրվարի 2013 - 12:11 AMT PanARMENIAN.Net - Եվրամիությունն արդեն 2012թ. անվճարունակ էր: Այդ մասին այսօր հայտարարել է Եվրախորհրդարանի ղեկավար Մարտին Շուլցը ԵՄ գագաթաժողովի մամլո ասուլիսում: «Դեռ նոյեմբերին ինձ զանգահարեց ֆինանսական պլանավորման և բյուջեի եվրահանձնակատար Յանուշ Լևադովսկին և հայտնեց, որ նոյեմբեր ու դեկտեմբեր ամսավա ծրագրերի համար միջոցներ չկան: Անհրաժեշտ 9 մլրդ եվրոյից մեզ հաջողվեց հայթայթել միայն 6-ը»,-ասել է Շուլցը: Եվրահանձնակատարը հավելել է, որ այս ֆինանսական տարվա բյուջեում արդեն կա 16 մլրդ եվրոյի պակասուրդ, որը կպահպանվի, եթե Եվրահանձնաժողովը չհամաձայնեցնի անդամ երկրների հետ հավելման հարցը: «Դա նշանակում է, որ եթե ԵՄ-ն արդեն իսկ անվճարունակ է, Եվրախորհրդարանը չի կարող թույլ տալ, որ ապագայում բյուջեի պակասուրդն աճի»,-ասել է նա: Շուլցը կտրականապես դեմ է ԵՄ 2014-2020թթ. բյուջեում 60 մլրդ եվրո պակասուրդի ընդգրկմանը: Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Բագրատ սրբազան․ Բաքվի հետ բանակցությունները պետք է լինեն երաշխավորների առկայությամբ, լավագույն հարթակը ՄԽ–ն է «Մենք իրական բանակցությունների կողմնակից ենք, ոչ թե պարտադրանքների, ուժի սպառնալիքի»,–ասել է նա Դեբեդ, Աղստև գետերի ավազաններում և Սևանի հարավային ափում ջրի ելքերի կմեծանան Սևանում տեղատարափ անձրև է Ֆրանսիացի ճարտարապետի Կասկադի ավարտուն տեսքի հայեցակարգային առաջարկը քննարկվել է քաղշին խորհրդում Ներկայացվել է նաև հայեցակարգի վերաբերյալ տեսանյութ Փաշինյանն աղետի գոտի է այցելել Նա այցելել է Վանաձոր-Ալավերդի միջպետական ճանապարհի Մարց գյուղի հատված |