Արթուր Սարկիսով. Լյուքսեմբուրգի հետ անհաջող խաղացինք, քանի որ պետք է հաղթեինք 8 փետրվարի 2013 - 10:32 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի հավաքականի հարձակվող Արթուր Սարկիսովն արդեն միացել է «Վոլգային»: Նա հավաքականի կազմում Վալանսում մասնակցել է Լյուքսեմբուրգի հետ ընկերական խաղին, որոն ավարտվել է 1:1 հաշվով: Հարձակվողը խոստովանել է, որ Լյուքսեմբուրգի հետ անհաջող են խաղացել, քանի որ պետք է հաղթեին: «Թիմում մի քանի նորեկներ կային, և առաջին հանդիպման անհանգստությունն ազդեց և նրանց, և թիմի ընդհանուր խաղի վրա: Բայց տղաները փորձում էին, չեմ կարող ասել, թե կոպիտ սխալներ են թույլ տվել: Համոզված եմ, որ ամեն ինչ առջևում է, և նրանք կուժեղացնեն Հայաստանի ընտրանին»,- Սարկիսովի խոսքերն է մեջբերում ակումբի պաշտոնական կայքը: Ֆուտբոլիստն ուրախ է, որ միացել է «Վոլգային», քանի որ արդեն կարոտել է իր թիմակիցներին: Փետրվարի 8-ին նրա թիմը առաջին ընկերական հանդիպումն է անցկացնելու երկրորդ հավաքի շրջանակներում, մրցակիցն է լինելու չեխական «Բաումիտ-Յաբլոնեցը». «Եթե այս խաղում հանդես գամ, կաշխատեմ ողջ ուժով»: Ուշագրավ Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը | Բագրատ սրբազան․ Կմեկնենք Վարդենիս, իսկ հունիսի 9–ին մեծ հանրահավաք կլինի Հանրապետության հրապարակում Նա նաև ասել է, որ մանրամասներ հայտնելը վաղաժամ է ԱԳՆ. ՀՀ–ն պատասխանել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Բաքվի վերջին առաջարկներին Այդ մասին հայտնել է ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղարը Պապոյան. ՌԴ դեմ ԵՄ պատժամիջոցները բացասաբար են ազդում ՀՀ տնտեսության վրա Օրինակ` խոսքը պղնձի հանքաքարի կամ ալյումինե փայլաթիթեղի արտահանման մասին է Շվեյցարիան Մարդասիրական կորպուսիր մասնագետների կգործուղի Լոռի ու Տավուշ Նրանք իրականացնելու են կամուրջների և այլ ենթակառուցվածքների ամրության գնահատում |