Սեդա Ազնավուր. Ազնավուրների ընտանիքից ոչ ոք իսլամ չի ընդունել և չի պատրաստվում դա անել 8 փետրվարի 2013 - 12:27 AMT PanARMENIAN.Net - Փետրվարի 6-ին Շառլ Ազնավուրի ավագ դուստրը՝ Սեդան Facebook-ի իր էջում հերքել է այն տեղեկությունները, թե իր քույր Կատի Ազնավուրն իսլամ է ընդունել հանուն մարոկացի Ժան Ռաշիդի հետ ամուսնության: «Ես ցանկանում եմ FB իմ բոլոր ընկերներին ասել, որ մենք Ազնավուրներս, քրիստոնյաներ ենք, ավելի ճիշտ հայ քրիստոնյաներ: Հայաստանն առաջին քրիստոնյա պետություներից է, մեր նախնիները մահվան են գնացել հանուն հավատի: Մենք շատ ենք հպարտանում, որ մեր ընտանիքը պայքարում է իր արմատները պահպանելու համար: Մենք միշտ չէ, որ հավատում ենք այն ամենին, ինչ գրվում է մեր մասին մամուլում: Ազնավուրների ընտանիքից ոչ ոքի իսլամ չի ընդունել և չի պատրաստվում դա անել: Ավելին, մեզ համար անընդունելի է մեր ժառանգության ու հավատի ժխտումը: Իմ հայրը Ave Maria-ի հեղինակն է և դա արդեն իսկ խոսուն փաստ է»,-գրել է Սեդա Ազնավուրը FB-ում: Ուշագրավ Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա Ամենաընթերցվողը բաժնում | Լևոն Քոչարյանի օգնականը 2 ամսով կալանավորվել է լրագրողի աշխատանքը խոչընդոտելու համար Նախաքննությունը շարունակվում է Վարչապետ․ Արծվաշենում, որ կանգնած չի մեր զինվորը, մեր տարածքը չի՞ «Ինչու Արծվաշենում որ կանգնած չէ մեր զինվորը, դա մե՞ր տարածքը չէ»․–ասել է նա ՊՆ-ն ականազերծում է Կիրանցը, ՆԳՆ–ն ուժեղացրել է ծառայությունը Նշվում է, որ ոստիկանությունը ականազերծման գոտիներում իրականացնում է ուժեղացված ծառայություն Բերման ենթարկված բոլոր կիրանցեցիներն ազատ են արձակվել Կանայք փակել էին ճանապարհն ու հերթապահում տղամարդկանց փոխարեն |