Հայրիկյանի գործով կասկածյալի շուրջ ինտրիգը շարունակվում է. Սպասում ենք ԱԱԾ-ին![]() PanARMENIAN.Net - Առավոտից տեղեկություններ են տարածվում, որ Ազգային անվտանգության ծառայությունն արդեն տեղյակ է, թե ով է եղել ՀՀ նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանի դեմ մահափորձ կատարողը: Երբ փորձեցինք ճշտել ԱԱԾ մամուլի քարտուղար Արծվին Բաղրայմանից, թե որքանով են տեղեկությունները համապատասխանում իրականությանը, նա ասաց, որ չի կարող ոչինչ ասել ու խոստացավ օրվա ընթացքում հաղարդագրություն տարածել: Քիչ առաջ համացանցում տեղեկություններ հայտնվեցին, որ ԱԱԾ-ն արդեն ձերբակալել է Երևանի մի բնակչի, ով անգամ խոստովանական ցուցմունք է տվել ու խոստացել ներկայացնել հրազենը, որով փորձել է սպանել Հայրիկյանին: Կրկին զանգահարեցինք Արծվին Բաղրամյանին՝ հաստատելու համար տեղեկությունը: Այս անգամ ևս նա նշեց, որ ոչինչ ասել չի կարող և խոստացավ կես ժամից հաղորդագորթյուն տարածել: Իսկ մինչ այդ մնում է միայն գուշակել՝ այո, թե՝ ոչ: Բայց, ամենայն հավանականությամբ, ինչ-որ մեկին ձերբակալել են. ենթադրում ենք նրանից, որ հակառակ դեպքում ԱԱԾ-ում կհերքեին տեղեկությունները, ինչպես սովորաբար անում են, եթե պատասխանը լինում է բացասական: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |