Վիկտոր Ռեբեց. Բեռնափոխադրումների ծավալները 2013թ. հունվարին համապատասխանում էին ծրագրային ցուցանիշներին 8 փետրվարի 2013 - 14:16 AMT PanARMENIAN.Net - «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ գլխավոր տնօրեն Վիկտոր Ռեբեցը փետրվարի 8-ին կայացած խորհրդակցության ժամանակ ամփոփեց Ընկերության հունվարյանաշխատանքի արդյունքները: Ինչպես ընդգծեց Վիկտոր Ռեբեցը, հունվարն ավանդական տոների և ոչ աշխատանքային օրերի ամիս է, ինչը սակայն երկաթուղայիններինհանգստանալու առիթ չի տալիս, ասվում է ընկերության հաղորդագրության մեջ: - Ավելին, դա մեծ աշխատանք է պահանջում գնացքների անվտանգ երթևեկության և փոխադրումների կարիքների ապահովման ուղղություններով, - հայտարարեցԸնկերության ղեկավարը: Գլխավոր տնօրենի տվյալների համաձայն, 2013 թվականի հունվարի բեռնման ցուցանիշաը 2%-ով գերազանցեց կանխատեսումները և 10,6%-ով՝ 2012 թվականի հունվարիցուցանիշը: Ընդհանուր առմամբ, բեռնափոխադրումների ծավալները 2013 թվականի հունվարին համապատասխանում էին ծրագրային ցուցանիշներին: Ընկերության ձեռքբերումների շարքին Վիկտոր Ռեբեցը դասեց ուղևորափոխադրումների զգալի աճը: 2013 թվականի հունվարին ուղևորաշրջանառությունը անցյալ տարվացուցանիշը գերազանցեց 80%-ով: Միջազգային հաղորդակցությունում ուղևորաշրջանառությունը գերազանցեց 2012 թվականի հունվարի ցուցանիշը 30%-ով, իսկ տեղականում՝ 2անգամ: - Հուսով եմ, որ Ուղևորափոխադրումների տնօրինության կողմից ստեղծվելու են այս ցուցանիշների պահպանման համար բոլոր անհրաժեշտ պայմանները, և մենքկպահպանենք երկաթուղի եկած նոր ուղևորներին: Դրան կնպաստեն նաև մեր նոր ծառայությունները, - նշեց Ընկերության ղեկավարը: Ուղևորների նոր հոսքին կնպաստի նաև երկաթուղային կայարանների թարմացումը և լոգիստիկ նոր հանգույցների ստեղծումը: Վիկտոր Ռեբեցը նաև ուշադրություն հրավիրեց այն փաստի վրա, որ որոշ ցուցանիշների գծով (վագոնների պարապուրդի կրճատում, լոկոմոտիվների միջին օրեկան վազք ևարտադրողականություն, վագոնների աշխատանքային պարկի կրճատում) արձանագրվել է դրական դինամիկա, սակայն դեռ պետք է կատարելագործել աշխատանքըերկաթուղային բեռնափոխադրումների, էլեկտրաէներգիային և վառելիքի ծախերի կրճատման ուղղություններով: Աշխատավարձերի հարցով Վիկտոր Ռեբեցը տեղեկացրեց, որ միջին ամսեկան աշխատավարձի չափը ՀԿԵ-ում մոտ 30%-ով գերազանցում է ՀայաստանիՀանրապետության տարածքում գրանցված ցուցնիշը: 2012 թվականի արդյունքներով երկաթուղայինների միջին ամսեկան աշխատավարձը կազմել է 157,7 հազար դրամ, իսկ այդցուցանիշը հանրապետությունում կազմել է 121,3 հազար դրամ: Ինչպես ընդգծեց Ընկերության ղեկավարը, հունվարը ՀԿԵ-ի համար բավականին հարուստ էր իրադարձություններով: Նման կարևոր իրադարձությունների շարքում ՎիկտորՌեբեցը, մասնավորապես, նշեց Հայաստանի Հարավային երկաթուղու զարգացմանն ուղղված եռակողմ հուշագրի ստորագրումը, ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի հետհանդիպումը և ՀԿԵ աշխատողների մեծ խմբի թոշակի անցնելը: Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | Հենաշարժողական խնդիրներով անձանց համար Երևանի 9 հասցեում հատուկ վերելակներ կտեղադրվեն Մայրաքաղաքում նախատեսվում է կառուցել մոտ 500 թեքահարթակ Մարիամ Գևորգյանը՝ Ուրուգվայում ՀՀ դեսպան Նախագահը հրամանագիր է ստորագրել Հարությունյանը՝ Լեմկինի ինստիտուտի հայտարարության մասին. Ընդունում ենք ի գիտություն «Ցանկացած միջազգային կառույցի գնահատականներին հարգանքով ենք վերաբերվում»,–ասել է նա Ռյաբկով․ ՌԴ-ին արևմտյան զենքերով հարվածելու դեպքում հետևանքները կարող են ճակատագրական լինել Նա կոչ է արել ԱՄՆ–ին չթերագնահատել այն պատասխանի լրջությունը, որը կարող են ստանալ |