Երթը դեպի ԵԱՀԿ-ԺՀՄԻԳ գրասենյակ հասել է նախագահական նստավայր

Երթը  դեպի ԵԱՀԿ-ԺՀՄԻԳ գրասենյակ հասել է նախագահական նստավայր

PanARMENIAN.Net - Մի խումբ երիտասարդներ ռեժիմին ուղղված պահանջներով պաստառները ձեռքներին ԿԸՀ-ից երթով հասել են մինչև ԵԱՀԿ-ԺՀՄԻԳ գրասենյակի մոտ, որտեղից նրանց առաջ շարժվել ոստիկանությունը թույլ չի տալիս: Ոստիկանության ներկայացուցչի պարզաբանմամբ իրենք Facebook սոցցանցից տեղեկացել են, որ նման երթ է լինելու, որը պետք է ավարտվել ԵԱՀԿ-ԺՀՄԻԳ գրասենյակի մոտ: Սակայն տեսել են, որ երթի մասնակիցները մտադիր են շարժվել նաև դեպի նախագահական նստավայր ու փակել են ճանապարհը` պատճառաբանելով, որ երթի մասին կազմակերպիչները նախապես չեն տեղեկացրել:

Ինչպես հայտնի է մի քանի քայլ վերև ԳԱԱ շենքի մոտ հացադուլը շարունակում է նախագահի թեկնածու Անդրիաս Ղուկասյանը, ով տեղեկանալով, որ երթի մասնակիցներին թույլ չեն տալիս առաջ շարժվել, ինքն է եկել դեպի մասնակիցները:

Անդրիաս Ղուկասյանը ոստիկանությանը խնդրեց թույլ տալ հանդիպել նրանց հետ` որպես նախագահի թեկնածու, ինչի իրավունքը ունի: Մինչ Ա.Ղուկասյանը բանակցում էր ոստիկանների հետ, երթի մասնակիցների մի մասը կարողացավ առաջ շարժվել և քիչ առաջ պահին հասել է ԳԱԱ շենքի մոտ, որտեղ նաև Անդրիաս Ղուկասյանն է արդեն հասնում` մյուս մասի հետ: Երթի մասնակիցները շարունակում են շարժվել դեպի Բաղրամյան 26, իսկ ոստիկանները` խանգարել:

 Ուշագրավ
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---