2013-14թթ. տեղի կունենա ձյուդոյի հավաքականի անդամների ընտրությունը 8 փետրվարի 2013 - 14:54 AMT PanARMENIAN.Net - ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունում քննարկվել է ձյուդոյի ֆեդերացիայի նախաօլիմպիական քառամյա ծրագիրը: 2016թ. Ռիո դե Ժանեյրոյում կայանալիք օլիմպիական խաղերի նախապատրաստական ծրագիրը բաժանվել է երեք փուլի՝ 2013-14թթ. ընթացքում տեղի է ունենալու ազգային հավաքական թիմի անդամների թեկնածուների ընտրությունը, հաջորդ երկու տարիների ընթացքում տեղի են ունենալու հավաքական թիմերի վերջնական հաստատման և կայացման գործընթացները: Ըստ ներկայացված տեղեկատվության, հավաքական թիմի թեկնածուների ընտրությունը կատարվելու է հանրապետական և միջազգային մրցաշարերում մարզիկների ցույց տված արդյունքների հիման վրա: Նախատեսվում է այս տարի մարզումների ընդհանուր ժամերի քանակը հասցնել 1420-ի, հաջորդ 2014թ.՝ 1580 ժամի, իսկ 2015թ. և 2016թ. (մինչև օլիմպիական խաղերի մեկնարկը) ընթացքում՝ համապատասխանաբար 1640 ժամի և 990 ժամի, տեղեկացնում է նախարարության կայքը: Ուշագրավ Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը | Շարժումը ԵՄ գրասենյակից պահանջում է պատժամիջոցներ կիրառել Ալիևի նկատմամբ Մյուս պահանջը վերաբերում էր Հայաստանում իրականացվող քաղաքական հետապնդումներին Քարկոփի ժամանակավոր հետիոտնային կամուրջը Դեբեդի նոր վարարման հետևանքով փլուզվել է Կամուրջը մի քանի օր առաջ էր տեղադրվել, որով Ախթալայի և 6 գյուղերի բնակիչները կարողանում էին կապ հաստատել Գլենդելի քաղաքապետը կժամանի Հայաստան Նա կայցելի Երևան, Գյումրի գուցե նաև Կապան «Երևանի գինու օրերը»՝ Ակբա բանկի հետ Այս տարի 12-ով ավելացել է մասնակից գինեգործների թիվը՝ հասնելով 87-ի |