ԱՆ. Եթե Ղուկասյանի կյանքին վտանգ սպառնա, մենք նրան անհապաղ կհոսպիտալացնենք![]() ![]() PanARMENIAN.Net - ՀՀ նախագահի թեկնածու Անդրիաս Ղուկասյանը առաջիկա 1-2 օրվա ընթացքում հետազոտություններ կանցնի, որին կմասնակցեն հանրապետության գլխավոր մասնագետները, եթե, իհարկե, թեկնածուն տա իր համաձայնությունը: Այսօր ՀՀ Առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանի հետ առանձնազրույցի ժամանակ նախագահի թեկնածուն խոստացել է, որ մինչև երեկո կտեղեկացնի օրը, ժամը և այն հիվանդանոցի անունը, որտեղ ինքը կցանկանա հետազոտվել: Առանձնազրույցից հետո լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ Դերենիկ Դումանյանը հայտնեց, որ այս հետազոտությունն անհրաժեշտ է անդառնալի հետևանքներից խուսափելու համար: Առողջապահության նախարարը նշեց, որ այս պայմաններում անհնար է լիարժեք հետազոտություններ կատարել, դրանք պետք է իրականացվեն հիվանդանոցային պայմաններում: «Սկսած հացադուլի 20-րդ օրվանից օրգանիզմում կարող են տեղի ունենալ լուրջ փոփոխություններ և մենք պարտավոր ենq ուսումնասիրել Անդրիաս Ղուկասյանի առողջական վիճակն ու նախագահի թեկնածուին տեղեկացնել, որ բարդությունների ժամանակ հնարավոր է լուրջ միջամտություններ կատարվեն»,- ասաց Առողջապահության նախարարը: Նա նաև հայտնեց, որ եթե անհրաժեշտություն լինի և նախագահի թեկնածուի կյանքին վտանգ սպառնա, իրենք կարող են ինքնուրույն որոշում կայացնել և Անդրիաս Ղուկասյանին անհապաղ հոսպիտալացնել: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |