2013-2014թթ. կավելանան մաքուր երկաթի գործարանի արտադրական հզորությունները 8 փետրվարի 2013 - 16:56 AMT PanARMENIAN.Net - Վարչապետ Տիգրան Սարգսյանն այցելել է Երևանի «Մաքուր երկաթի փորձնա-արդյունաբերական գործարան» ընկերություն: Կառավարության ղեկավարը գործարանում ծանոթացել է մոլիբդենի արտադրական գործընթացներին: 1996 թվականից մինչ 2013 թվականը, շնորհիվ նոր տեխնոլոգիաների և ժամանակակից սարքավորումների ներդրման, գործարանի արտադրական հզորություններն աճել են 6 անգամ: 2012 թվականին ընկերությունն օգտագործելով ժամանակակից սարքավորումներ՝ աշխատում է գերմաքուր մոլիբդեն ստանալու ուղղությամբ և մոլիբդենի թիթեղի ու պրոֆիլի արտադրության տեխնոլոգիայի ներդրման վրա, PanARMENIAN.Net ին է հայտնել կառավարության մամլո ծառայությունը: 2013 թվականին գործարանը նախատեսում է վերամշակել 6 հազար 500 տոննա մոլիբդենի խտանյութ, արտադրել 3 հազար 200 տոննա ֆերոմոլիբդեն և 750 տոննա մոլիբդեն մետաղ: Ընկերության ղեկավարները ՀՀ կառավարության ղեկավարին տեղեկացրել են, որ 2013-2014 թվականներին ներդրումային նոր ծրագրերով նախատեսում են ավելացնել գործարանի արտադրական հզորությունները՝ ստեղծելով նաև նոր աշխատատեղեր: Գործարանի արտադրանքը 100 տոկոսով արտահանվում է: Ներկայում գործարանն ունի 600 աշխատող, որոնց միջին աշխատավարձը կազմում է 220 հազար դրամ: Գործարանը, որը ստեղծվել է 1970 թվականին Երևանում, նախկինում զբաղվել է մետաղական թափոնների վերամշակմամբ: Խորհրդային տարիներին վերջինիս աշխատակիցների թիվը չի գերազանցել 300-ը: 1995 թվականին գործարանը սեփականաշնորհվել է: Հայաստանի Հանրապետությունում առաջին անգամ հենց այս գգործարանում է ներդրվել մոլիբդենի խտանյութի վերամշակման և ֆերոմոլիբդենի արտադրության տեխնոլոգիաներ՝ 1996-ին: Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | Սիմոնյանը Ժնևում քննարկումներ է ունեցել Կանադայի սենատի նախագահի և Քաթարի խորհրդարանի փոխխոսնակի հետ Քննարկվել են մի շարք փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր Միրզոյանը Նիդերլանդների ԱԳ նախարարի հետ հանդիպմանն անդրադարձել է տարածաշրջանային հարցերի Միրզոյանը շեշտել է Ալմաթիի հռչակագրի հիման վրա սահմանազատման հստակության ապահովման կարևորությունը Միրզոյանը ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարի հետ հանդիպամնն անդրադարձել է Բաքվում պահվող հայերի ազատ արձակման խնդրին Անդրադարձ է կատարվել նաև հումանիտար բնույթի հարցերի Բագրատ սրբազանը՝ վարչապետի թեկնածու առաջադրվելու մասին․ Պաշտոնական որոշում չկա Նա նշել է, որ մյուս կիրակի է հանդիպելու Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի հետ |