Փետրվարի 9-ին կայանալու են Հայաստանի բռնցքամարտի առաջնության եզրափակիչ հանդիպումները 8 փետրվարի 2013 - 17:02 AMT PanARMENIAN.Net - Փետրվարի 9-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կայանալու են Հայաստանի բռնցքամարտի առաջնության եզրափակիչ հանդիպումները: Առաջնությանը մասնակցել են մոտ 100 բռնցքամարտիկներ Հայաստանի բոլոր մարզերից: PanARMENIAN.Net ի թղթակցին Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի պատասխանատու քարտուղար Լյովա Հովհաննիսյանն ասել է, որ վաղը կայանալու են հետևյալ հանդիպումները ` Հովհաննես Դանիելյան- Սուրեն Առաքելյան (49 կգ), Դերենիկ Գիժլարյան- Հրաչ Հարությունյան (52 կգ), Մհեր Ոսկանյան- Արարատ Մխիթարյան (56 կգ), Հովհաննես Բոչկով-Արթուր Գրիգորյան (60 կգ), Արթուր Քիրաջյան- Արա Պուլուզյան (64 կգ), Վլադիմիր Մարգարյան- Հրայր Մաթևոսյան (69 կգ), Արսեն Հայրապետյան- Արման Հովնիկյան (75 կգ), Տիգրան Արմենակյան- Ռուսլան Իբրահիմյան (81 կգ), Արմեն Սիմոնյան- Հակոբ Մելքոնյան (+ 91 կգ): Իսկ մինչև 91 կգ քաշային կարգում դեռևս հայտնի է եզրափակչի միայն մեկ մասնակից: Կիսաեզրափակչի Ազատ Դավթյան-Ռազմիկ Հարությունյան մենամարտում հաղթանակը շնորհվել է Դավթյանին, սակայն մրցավարների որոշումը վիճահարույց է եղել, և հաղթողի անունը պարզ կդառնա հանդիպման ձայնագրությունը դիտելուց հետո: Ուշագրավ Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը | Amnesty Int.–ը կոչ է արել Բաքվին ազատ արձակել Իբադօղլուին և մյուս ակտիվիստներին «Նրա կալանքը վկայում է Ադրբեջանում այլախոհների սիստեմատիկ հետապնդումների մասին»,–ասվում է նամակում։ Տավուշի մարզպետի աշխատակազմ. Կիրանցում հացի, մթերքի խնդիր չկա Համացանցում նմանատիպ լուրեր էին տարածվել Կապանում ԻԻՀ հյուպատոսարանում խոնարհել են դրոշը. Մարդիկ ծաղիկներ են դնում շենքի մոտ ՀՀ ԱԽ քարտուղարն ու ՊՆ ղեկավարը ևս ցավակցել են Իրանի ԱԳ նախարարի պաշտոնակատար է նշանակվել փոխնախարար Քանիին Նա այդ պաշտոնում կփոխարինի վթարից զոհված Աբդոլլահիանին |