Հայրիկյանը դիմելու է ՍԴ՝ ընտրությունները հետաձգելու պահանջով

Հայրիկյանը դիմելու է ՍԴ՝ ընտրությունները հետաձգելու պահանջով

PanARMENIAN.Net - ՀՀ նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանը, ում դեմ մահափորձ է իրականացվել, դիմելու է Սահմանադրական դատարան` ընտրությունները երկու շաբաթով հետաձգելու խնդրանքով: PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում Հայրիկյանի շտաբի պետ Մանյա Այվազյանն ասաց, որ դիմումը ներկայացնելու են, բայց նշելու են նաև, որ այն ուժի մեջ մտնի փետրվարի 10-ին: Քանի որ փետրվարի 10-ը կիրակի է՝ ոչ աշխատանքային օր, այս պահին նրանք բանակցում են դատարանի հետ դիմումը ներկայացնելու հարցով: Եթե այն ընդունվի՝ փետրվարի 18-ից հաշված ընտրությունները կհետաձգվեն 2 շաբաթով: Այվազյանը սակայն չբացառեց, որ մինչև ամսի 10-ը հնարավոր է փոփոխություններ լինեն ու դիմումը հետ կանչեն:

 Ուշագրավ
Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված
Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ
Իրանի նախագահի և նրան ուղեկցող անձանց հուղարկավորությունը տեղի կունենա մայիսի 21–ին
---