Իսակովի պողոտա-Լենինգրադյան և Ուլնեցի-Ռուբինյանց փողոցներում շինաշխատանքները կավարտվեն տարեկեսին 8 փետրվարի 2013 - 17:25 AMT PanARMENIAN.Net - Երևան քաղաքի 2013թ. համայնքային բյուջեի ծրագրերի համաձայն մայրաքաղաքի շինարարական, բարեկարգման, կանաչապատման աշխատանքներին վերաբերող տարեկան ծրագրերն արդեն հաստատվել են`ծախսային ուղղություններով: Այս մասին այսօր ասուլիսի ժամանակ հայտարարեց փոխքաղաքապետ Կամո Արեյանը` նշելով, որ լայնածավալ աշխատանքների ծրագիր է նախատեսված, որը պահանջված է բնակչության կողմից: «Առանցքային բաղադրիչը կազմում են մայրաքաղաքի ճանապարհների ասֆալտբետոնածածկի աշխատանքներ, որոնք ընդգրկում են ոչ միայն ընթացիկ նորոգում, այլև հիմնանորոգում, բարեկարգում, մայթեր, սալահատակներ, եզրաքարեր: Այս տեսանկյունից ծրագիրն իր ծավալով գերազանցում է նախորդ բոլոր տարիների աշխատանքները` շուրջ 2.5 մլն քառ. մ և ընդգրկում է բոլոր վարչական շրջանները` ապահովելով համաչափ զարգացումը», - ասաց Կամո Արեյանը: Նրա խոսքով կհիմնանորոգվեն առանցքային նշանակության ճանապարհները` երթևեկի ինտենիսվության, ծավալի առումով, որոնք նաև իրար են կապում շրջանները, մարզերը: Թվով 30 փողոց: Մրցութային կարգով կընտրվեն կապալառուները, կկնքվեն պայմանագրերը: Գարնանաից կսկսվեն աշխատանքները: Իսակովի պողոտայում և Ուլնեցի-Ռուբինյանց փողոցներում խցանումները շուտով կավարտվեն: 2013թ կեսին շահագործման կհանձնվեն կառուցվող 2 խոշոր կառույցները: «Առաջինն Իսակովի պողոտան Լենինգրադյան փողոցին կապող արագընթաց մայրուղին, որն ունենալու է 2 խոշոր հանգույց` թունելային և վերգետնյա: Ապահովելու է մայրաքաղաքի Արաբկիր, Կենտրոն, Աջափնյակ շրջանների կապը: Աշխատանքներն ընթանում են նաև այս պահին և մենք լիահույս ենք, որ տարեկեսին շահագործման կհանձնենք», - ասաց Կամո Արեյանն ու ավելացրեց.«Ուլնեցի-Ռուբինյանց փողոցներում կլինի մեկ հանգույց` Ալմաստ գործարանին հարող հատվածում: Նախկին երկաթուղային կամուրջը վերածվելու է հանգույցի` ապահովելով կապը Ավան, Նոր-Նորք և Քանաքեռ Զեյթուն շրջանների միջև: Աշխատանքներն ընթանում են և նույնպես շահագործման կհանձնվի տարեկեսին»: Իսկ հետիոտնի համար այս տարի 8 վերգետնյա անցում կկառուցվի` մայրաքաղաքի տարբեր վարչական շրջաններում: «Բնակչության կողմից դրանց պահանջարկը կա: Տեղն ընտրված է այն հատվածներում, որտեղ ուսանողների, դպրոցականների, առևտրային ակտիվ հոսք կա», - ասաց փոխքաղաքապետը: Ուշագրավ Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Ամենաընթերցվողը բաժնում | «Օրգանական գյուղատնտեսության զարգացման» 2024-2025թթ. անվճար ծրագիրը սկսվում է Ծրագրին կարող են դիմել այն տնտեսվարողները, ովքեր իրականացնում են օրգանական սննդի արտադրություն կամ պատրաստ են անցնել վերջինիս Բաքոյան․ Իշխանական պատգամավորները Կիրանցում անելիք չունեն, Բագրատ սրբազանի հետ հանդիպումը բացառում են Ըստ նրա՝ որևէ մեկի իրավունքը, ճանապարհ փակելով, չի խախտվում, ուղղակի չպետք է սադրել Ամերիաբանկի առևտրի ֆինանսավորման մրցանակների ցանկը համալրվել է ՎԶԵԲ-ի և ՄՖԿ-ի 4 հեղինակավոր մրցանակով Ամերիաբանկն առաջին հայկական բանկն է, որը 2013-ին ստացել է հաստատող բանկի կարգավիճակ ՎԶԵԲ-ի ծրագրի շրջանակում ԱՆ․ Կիրանցում կադաստրի կողմից գրանցումները կատարվել են ոչ ճշգրիտ տվյալների հիմքով Նշվում է, որ այդ գրանցումները չեն կարող իրավական հիմք հանդիսանալ |