Վարդան Մինասյան. Մենք պետք է լավ ուսումնասիրենք Չեխիայի ընտրանուն![]() 8 փետրվարի 2013 - 18:16 AMT PanARMENIAN.Net - Չեխիայի հետ աշխարհի առաջնության ընտրական խաղը կկայանա մարտի 26-ին Վազգեն Սարգսյանի անվան Հանրապետական ստադիոնում: Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանն ասել է, որ իրենք նախ պետք է հասկանան, թե ինչ մարտավարությամբ է խաղալու Չեխիայի հավաքականը: « Ինձ համար հետաքրքիր էր, որ Թուրքիայի հավաքականի հետ ընկերական խաղում բացակայում էին նրանց մի քանի առանցքային խաղացողներ: Մենք պետք է լավ ուսումնասիրենք մրցակցին և հասկանանք՝ արդյոք մարզիչն ուղղակի փորձարկումներ էր կատարում, թե հնարավոր է, որ մեր դեմ թիմը խաղա մի փոքր փոփոխված կազմով: Հատկապես հարձակման գծում, կային խաղացողներ, որոնց անուններն ինձ ծանոթ չէին»,- Մինասյանի խոսքերը մեջբերում է ՀՖՖ պաշտոնական կայքը: Հայաստանի հավաքականի ծրագրերի հետ կապված Մինասյանն ասել է, որ այս անգամ որոշել են հավաքն սկսել մարտի 19-ին, իսկ մարտի 21-ին ստուգողական հանդիպում կանցկացնենլ երիտասարդական հավաքականի հետ և կփորձեն վերջնականորեն կողմնորոշվել կազմի հարցում: ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |