Հայրիկյանն առաջարկում է Ր․Հովհաննիսյանին ու Հ․Բագրատյանին միավորվել

Հայրիկյանն առաջարկում է Ր․Հովհաննիսյանին ու Հ․Բագրատյանին միավորվել

PanARMENIAN.Net - ՀՀ նախագհահի թեկնածու Պարույր Հայրիկյանը ֆեյսբուքի իր էջում բաց նամակ է գրել ընդդիմադիր դաշտի մյուս թեկնածուներին, մասնավորապես՝ Րաֆֆի Հովհաննիսյանին ու Հրանտ Բագրատյանին, որտեղ կոչ է անում միանալ ու ընտրություններին հանդես գալ մեկ թեկնածուով։ Բաց նամակում, մասնավորապես, ասվում է․

"Մամոլից տեղեկացայ, որ միասնական թիմի ցանկութիւն է եղել․․․ եւ չի իրականացել։ Այդ ուղղութեամբ իմ զանգերն էլ անարձագանք էին մնում։ Եւ Րաֆֆի Հ․-ն էր շատ զբաղուած եւ Հրանտ Բ․-ը։Ճշգրիտ հարցումներով 5 օր առաջ Ս․Ս․-ն ուներ 43-45%, իսկ ՊՀ-ն, ՀԲ-ն եւ ՐՀ-ն՝ 5-35%: Եռեակի միասնաբար հանդես գալու դեպքում ՍՍ-ն ունենում էր 30%, իսկ եռեակը՝ 67-69% (սա քուէարկողների՝ ընտրութեան մասնակցողների թվում)։ ՈՒզում էի առաջարկել ծանոթանալ այս թվերին եւ նոյնիսկ միասնական ուժերով ստուգել այս հրաշքը։

Բայց սիրելի գործընկերներս միասնաբար հաղթանակի ձգտելու փոխարեն մտածում էին՝ ինչպէս բարձրացնել իրենց պարտութեան տոկոսները։ Եւ արդեն ասում էն՝ ուշ է։Իրականում, եթէ ես ընտրութեունները հետաձգեմ 14 օրով, ապա մենք կարող էնք մեկ միասնական թեկնածու առաջարկել, ի մի բերել բոլորիս ծրագրերը եւ 10 օր էլ միասին ներկայանալ ժողովրդին։ Եւ այդ դեպքում մեր միասնական տոկոսը ոչ թէ 70%, այլ՝ 80% էլ կդառնա։Սիրելի Րաֆֆի եւ Հրանտ, կամ մենք իրար հետ կհասնենք արդիւնքի կամ կպարտվենք առանձին-առանձին։

Հիմա Ձեզ հրապարակավ էմ դիմում եւ Ձեզ ձայն տալու տրամադրված մարդիկ էլ թող իմանան, թէ պարզունակ հավակնութեունների պատճառով ձէր ծրագրերն իրականացնելու ինչ հնարավորութեունից էք դուք զրկվում։ Սա ձեզ ասում է 96թ միասնական թեկնածուի ճարտարապետը։ ժողովուրդ, մենք ընդամենը 30 Ժամ ունենք ու ոտքի ելեք ու ոտքի հանեք ձեր բոլոր հնարավորութեունները։ ՐՀ-ին եւ ՀԲ-ին բացատրեք, որ սա մեր բոլորի յաջողութեան հասնելու վերջին հնարավորութեունն է։ Ինձ ձայն տվողներին բացատրել պետք չէ։ Նրանք պատրաստ են․․․ Մշակուած են նաեւ կազմակերպական, հոգեբանական, միասնական թեկնածուի ընտրութեան տարբերակները"։

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---