ԵԱՀԿ ՂԵԿԱՎԱՐԸ ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԻՆ ԿՓՈԽԱՆՑԻ «ԻՀԱՄ ԱԼԻԵՎԻ ՉԱՓԱԶԱՆՑ ԱՆԿԵՂԾ ԲԱՆԱՎՈՐ ՈՒՂԵՐՁԸ» 6 սեպտեմբերի 2005 - 08:33 AMT PanARMENIAN.Net - ԵԱՀԿ Գործող նախագահ, Սլովենիայի արտաքին գործերի նախարար Դիմիտրի Ռուպելն այսօրվա հանդիպման ընթացքում Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանին կփոխանցի «Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի չափազանց անկեղծ բանավոր ուղերձը»: Այս մասին Դ. Ռուպելը հայտարարել է նախօրեին ուշ երեկոյան` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահ Արկադի Ղուկասյանի հետ հանդիպումից հետո: Բաքվից Երեւան ժամանած ԵԱՀԿ Գործող նախագահի խոսքերով` Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծումը պետք է գտնվի երկու սկզբունքների կիրառման արդյունքում` տարածքային ամբողջականություն եւ ազգի ինքնորոշման իրավունքի: Դ. Ռուպելը նշել է, որ «հարցը կայանում է մանրամասներում, որոնք պետք է քննարկվեն բանակցությունների ընթացքում»: Արկադի Ղուկասյանի եւ Դիմիտրի Ռուպելի զրույցը տեւել է նախատեսվածից ավելի երկար, ինչը, ԼՂՀ նախագահի խոսքերով, վկայում է ղարաբաղյան հակամարտության եւ ԼՂՀ իշխանությունների տեսակետի նկատմամբ ԵԱՀԿ հետաքրքրության մասին: Նա աննախադեպ է անվանել այն փաստը, որ մեկ տարվա ընթացքում ԵԱՀԿ Գործող նախագահը երկու անգամ է այցելում տարածաշրջան: «Դա վկայում է գործընթացն արագացնելու եւ դրան օգնելու ցանկության մասին», - ասել է Արկադի Ղուկասյանը, տեղեկացնում է «Մեդիամաքս» գործակալությունը:![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |