Ջոն Քերին հորդորել է Իրանին ճիշտ որոշում կայացնել միջուկային ծրագրի վերաբերյալ![]() 9 փետրվարի 2013 - 10:36 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին հորդորել է Իրանին ճիշտ որոշում կայացնել միջուկային ծրագրի վերաբերյալ: Ըստ Քերիի, հարաբերությունների հետագա զարգացումները արևմտյան երկրների ու Իրանի միջև ամբողջությամբ կախված են Թեհրանի ընտրությունից: Եթե այնտեղ որոշեն շարունակել ծրագիրը, Իրանի դեմ նոր պատժամիջոցներ կսահմանվեն և երկիրն էլ ավելի «կմեկուսանա»: Փետրվարի 25-ին Ղազախստանում տեղի կունենա Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցությունների նոր փուլը: Բանակցություններին կմասնակցեն «վեցնյակի» երկրները. ՌԴ-ն, ԱՄՆ-ն, Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան, Չինաստանն ու Գերմանիան, հայտնում է lenta.ru-ն: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |