Զոհված ազատամարտիկների մայրերի և կանանց հանրապետական խորհուրդը պաշտպանում է Սերժ Սարգսյանին

Զոհված ազատամարտիկների մայրերի և կանանց հանրապետական խորհուրդը պաշտպանում է Սերժ Սարգսյանին

PanARMENIAN.Net - Զոհված ազատամարտիկների մայրերի և կանանց հանրապետական խորհուրդը պաշտպանում է Սերժ Սարգսյանին: Այս մասին ասվում է կազմակերպության հայտարարության մեջ. «Ապահով Հայաստանը մեր այսօրվա ամենակարևոր հրամայականն է արտաքին ու ներքին մարտահրավերներին դիմակայելու և երկիրն անցնցում դեպի ժողովրդավարություն տանելու ճանապարհին: Ապահով Հայաստանը՝ պատերազմը մերժող ու խաղաղության ձգտող Հայաստանն է, յուրաքանչյուրիս և հատկապես զինվորի՝ հայ զինվորի անվտանգության երաշխիքը:

Միայն պատերազմ տեսած ու պատերազմով անցած մարդը առավելապես գիտի խաղաղության գինը, և այն պահպանելու անհրաժեշտությունը, իսկ Սերժ Սարգսյանն անցել է այդ ճանապարհը զինվորից մինչև հրամանատար և Գերագույն գլխավոր հրամանատար:

Նա եղել է մեր որդիների մարտական ընկերը, զինակիցն ու հրամանատարը: Ապահով Հայաստան՝ նշանակում է խաղաղ և ուժեղ Հայաստան, ինքնորոշման իրավունքով ապրող ազատ Արցախ: Մենք այսպիսի Հայաստանի կողմնակիցն ենք:

Հետևաբար 2013թ. նախագահական ընտրություններում պաշտպանելու ենք գործող նախագահ, ՀՀ նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանի թեկնածությունը»,-ասված է հայտարարության մեջ:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---