Արամ Հարությունյան. Հովհաննիսյանը, Բագրատյանն ու Հայրիկյանն էլ կհայտնվեն Բաղդասարյանի, Մանուկյանի ու Գեղամյանի դերերում![]() 9 փետրվարի 2013 - 13:12 AMT PanARMENIAN.Net - Փետրվարի 8-ին «Ազգային համաձայնություն» կուսակցության նախագահ, ՀՀ նախագահի թեկնածու Արամ Հարությունյանն ինքնաբացարկի դիմում ներկայացրեց ԿԸՀ, և այսօր արդեն նախագահական ընտրություններում կմասնակցեն յոթ թեկնածուներ: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ Հարությունյանն ասաց, որ բոլոր այն թեկնածուներն, ովքեր չմիացան իրեն, միացան գործող նախագահ Սերժ Սարգսյանին: «Արդեն 9 օր հետո ամեն ինչ հստակ երևալու է: Մեկն ինչ- որ բան կստանա, մեկն էլ իրեն կհռչակի ընդդիմություն: Րաֆֆի Հովհաննիսյանը, Հրանտ Բագրատյանն ու Պարույր Հայրիկյանն էլ կարճ ժամանակահատվածում կհայտնվեն Արթուր Բաղդասարյանի, Վազգեն Մանուկյանի ու Արտաշես Գեղամյանի դերերում»,- նշեց Հարությունյանը: Նա նշեց, որ շարունակելու է ակտիվ պայքարը և հասնել նրան, որ երկրում կայանան արտահերթ խորհրդարանական ընտրություններ: «1996-ի ընտրություններից հետո ոչ ոք չէր սպասում, որ Լևոն Տեր- Պետրոսյանը հրաժարական կտա: Հիմա իշխանության ներսում ամեն ինչ հարթ չի, նրանք իրար ավելի շատ չեն սիրում, քան ընդդիմությանը: Սակայն իշխանափոխություն պետք է լինի ոչ թե վերևից, այլ ներքևից»,- ավելացրեց նա: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |