Արամ Հարությունյան. Հայրիկյանն ինքն էլ չգիտի, թե ինչ է անում![]() 9 փետրվարի 2013 - 13:28 AMT PanARMENIAN.Net - «Ազգային համաձայնություն» կուսակցության նախագահ Արամ Հարությունյանը, որը երեկ դուրս եկավ նախագահական ընտրապայքարից, կարծում է, որ Պարույր Հայրկյանը դեգերումների մեջ է ու անում է ամեն ինչ, որպեսզի ընտրությունից հետո շնորհավորի Սերժ Սարգսյանին: «Հայրիկյանն ինքն էլ չգիտի, թե ինչ է անում: Առաջին անգամ եմ լսում, որ պատրոնը հանելուց մի շաբաթ հետո մարդ սկսում է վատանալ: Անտրամաբանական է Հայրիկյանի պահվածքը»,- նշեց Հարությունյանը: Հունվարի 31-ի գիշերը Տպագրիչների փողոցում նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանի դեմ մահափորձ էր կատարվել, ինչի հետևանքով Հայրիկյանը հրազենային վնասվածքով տեղափոխվել էր «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |