Վաղը Բուն Բարեկենդանի օրն է, որին կհաջորդի Մեծ Պահքի շրջանը![]() 9 փետրվարի 2013 - 14:17 AMT PanARMENIAN.Net - Վաղը՝ փետրվարի 10-ին, Հայ առաքելական եկեղեցին նշելու է Բուն Բարեկենդանի տոնը, որին հաջորդող օրվանից արդեն մեկնարկում է Մեծ Պահքը: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասել է տեր Եսայի քահանա Արթենյանը՝ նշելով, որ կավարտվի այն մարտի 31-ին՝ Սուրբ Հարության տոնով: Քահանան խորհուրդ է տվելպահքի ժամանակ հետևել բուսական սննդակարգին ու «չապրելմեղավոր կյանքով»: «Յուրաքանչյուրը պահք է պահում իր հոգու փրկության համար, ոչ թե ցուցադրական», - ասել է քահանա Արթենյանը, նշելով, որ պետք է ոչ միայն հետևել սննդակարգին, այլև ցույց չտալ, որ պահք ես պահում: Քահանայի խոսքով՝ հղիներն ու որոշ հիվանդությամբ տառապողները կարող են չհետևել բուսական սննդակարգին, հավելելով, որ Մեծ Պահքը «առիթ է, որպեսզի մարդիկ փորձեն ամրանալ իրենց հավատքի մեջ»: Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |