Ատամնաբույժները չեն քվեարկի Սերժ Սարգսյանի օգտին![]() 9 փետրվարի 2013 - 14:30 AMT PanARMENIAN.Net - Ատամնաբուժարաններում շուտով տեղի կունենա գների աճ, աշխատանքից կզրկվեն նորավարտ ատամնաբույժները, կլինեն 2000-ից ավելի գործազուրկներ, որոնք կա՛մ ստիպված կլինեն լքել երկիրը, կա՛մ էլ պայմաններին չհարմարվելով այլ ոլորտներ տեղափոխվել: Մոտ 10-15 հազար մարդ չի քվեարկի գործող կառավարության օգտին: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնեց ատամնաբույժ Արմեն Վանցյանը: Նա նշեց, որ ատամնաբույժները անընդհատ հանդիպումներ են կազմակերպում` փորձելով գտնել այնպիսի եղանակներ, որոնց շնորհիվ դուրս կգան տնտեսական անելանելի վիճակից: Հիշեցնենք, որ ըստ հունվարի 1-ից ներդրված նոր հարկային քաղաքականության ` ատամնաբուժարաններում մեկ աթոռի համար Երևանում սահմանվել է 80 հազար դրամ հարկ, իսկ մարզերում` 60 հազար դրամ: Արմեն Վանցյանը նշեց նաև, որ իրենք արդեն բաց նամակ են գրել` առաջարկելով, որ Երևանում 80 հազարը նվազի մինչև 60, իսկ մարզերում` 60-ից մինչև 40 հազար դրամ: Ըստ նրա` հարկերի այս նոր ձևը սպառնում է ստեղծել մեծ բարդություններ ոլորտի համար, ինչպես, օրինակ, ստվերային շուկայի ձևավորումը: «Ըստ երևույթին` սրա միտումը նոր մոնոպոլիայի ստեղծումն է, ես հաստատ տեղյակ եմ, որ Իջևանում և Հոկտեմբերյանում արդեն մեծ թվով կլինիկաներ են փակվել», -ասաց Արմեն Վանցյանը: Իր հերթին «Հայ սպառողների ասոցիացիա» հասարակական կազմակերպության նախագահ Արմեն Պողոսյանը նշեց, որ հատկապես գյուղական շրջանները ի վիճակի չեն լինի դիմագրավել հարկային նոր քաղաքականությանը: Նա հայտնեց, որ այդ ատամնաբույժները տեղափոխվում են Ռուսաստան և Վրաստան: «Սա մեծ վնաս է նաև այն առումով, որ շատ օտարերկրացիներ այցելում են Հայաստան` գլխավորապես նպատակ ունենալով օգտվել տեղի ատամնաբուժական ծառայություններից, իսկ նոր պայմանները կստիպեն նրանց այլ երկրներ գնալ»-ասաց Արմեն Պողոսյանը: Նա նշեց, որ ատամնաբույժները դեմ չեն հարկեր վճարելուն, սակայն հարկատվության եղանակները պետք է վերանայվեն, արմատական և մեթոդական այլ մոտեցում պետք է ցուցաբերվի: Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |