ԱՀ ԿԸՀ-Ի ԿՈՂՄԻՑ ԸՆՏՐԱՏԱՐԱԾՔՆԵՐԻ ԲԱՑՈՒՄԸ ՂԱՐԱԲԱՂԻ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ԲԱՑԱՀԱՅՏՈՐԵՆ ՔԱՐՈԶՉԱԿԱՆ ՈՐՈՇՈՒՄ Է 6 սեպտեմբերի 2005 - 10:17 AMT PanARMENIAN.Net - Ադրբեջանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից ընտրատարածքի գործարկումը Լեռնային Ղարաբաղի բնակչության համար բացահայտորեն քարոզչական որոշում է: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցին տված հարցազրույցում հայտարարել է Խաղաղության եւ ժողովրդավարության ինստիտուտի հակամարտությունների ուսումնասիրման եւ միգրացիայի դեպարտամենտի ղեկավար Արիֆ Յունուսովը: Ըստ նրա, «այդպիսին էր նաեւ ժամանակին կայացված որոշումը Լեռնային Ղարաբաղում ադրբեջանցի պատգամավորների համար տեղեր թողնելու վերաբերյալ, թեեւ բոլորը հիանալի գիտեին եւ հասկանում էին, որ ադրբեջանցիները Լեռնային Ղարաբաղում քվեարկությանը չեն մասնակցի»: Այժմ էլ պարզ է, որ հայերը չեն մասնակցի, նշել է ադրբեջանցի փորձագետը.«Առավել եւս, որ Ադրբեջանի իշխանությունների գործողությունները շատ անհետեւողական են: Դե եթե նրանք հայտարարել են Լեռնային Ղարաբաղի բնակչության համար ընտրատարածք բացելու մասին, ապա պետք է թույլ տան հայ դիտորդների մասնակցությունը ընտրությունների դիտարկմանը: Թե չէ հայտարարում են ընտրական տեղամասեր բացելու մասին, իսկ հետո մերժում են հայ լրագրողներին (եթե չեմ սխալվում) Բաքու ժամանելու եւ ընտրություններին հետեւելու հարցում այն հիման վրա, որ նրանք թշնամական երկրից են»,-ավելացրել է Ա.Յունուսովը: Նրա խոսքերով, շատ այլ բաներ եւս Ադրբեջանի իշխանությունները պետք է շտկեն: «Թեկուզ չխոչնդոտեն բնակչության, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների շփումներին: Դա բխում է խաղաղության եւ մեր ժողովրդների շահերից»,-եզրակացրել է քաղաքագետը: Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Վրաստան այցելողների կյանքի և առողջության պարտադիր ապահովագրությունը կգործի 2026–ի հունվարի 1-ից Դեսպանությունը պարզաբանում է ստացել Վրաստանի ԱԳՆ–ից ՀՀ Ֆինանսների նախարարն ու Հնդկաստանի դեսպանը գործակցությունն ընդլայնելու պատրաստակամություն են հայտնել Կողմերն անդրադարձել են այն հիմնական ոլորտներին, որոնց ուղղությամբ նախատեսվում է զարգացնել Փաստաբան․ Աշոտ Հարությունյանը սրբազանի հորդորով դադարեցրել է հացադուլն ու ջրադուլը Նա այժմ ոչ թե մյուս ձերբակալվածների նման գտնվում է ՁՎՊ–ում, այլ հիվանդանոցում Օդի ջերմաստիճանը հունիսի 1-ին կնվազի 2-4 աստիճանով Երևանում հունիսի 2-3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ |