Հայրիկյանն Անդրիաս Ղուկասյանին էլ առաջարկեց հանդես գալ միասնական թեկնածուով![]() PanARMENIAN.Net - ՀՀ նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանն այցելել է մեկ այլ թեկնածու՝ հացադուլավոր Անդրիաս Ղուկասյանին: Ինչպես Հայրիկյանը գրել է ֆեյսբուքի իր էջում տեղադրած լուսանկարի կողքին՝ նա առաջարկել է Ղուկասյանին նախագահական ընտրություններին հանդես գալ միասնական թեկնածուով: Հիշեցնենք, որ երեկ Հայրիկյանը բաց նամակ է ուղղել նաև թեկնածուներ Րաֆֆի Հովհաննիսյանին ու Հրանտ Բագրատյանին, որտեղ նրանց ևս առաջարկել էր միավորվել ու ընտրություններին մեկ թեկնածու առաջարկել: Րաֆֆի Հովհաննիսյանից ու Հրանտ Բագրատյանից դեռ պատասխան չկա, քանի որ երկուսն էլ քարոզարշավի են և գտնվում են քաղաքից դուրս, բայց, ինչպես PanARMENIAN.Net ի թղթակցին էին ասել թեկնածուների մամուլի խոսնակները՝ երեկոյան, երբ վերադառնան՝ կպատասխանեն: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |