ՀՀԿ-ի և «Ժառանգության» ընտրողների թիվը կմնա կայուն մինչև ընտրությունները![]() 9 փետրվարի 2013 - 14:55 AMT PanARMENIAN.Net - Ընտրությունների համար սեփական թեկնածու առաջադրելով ՀՀԿ- ն և «Ժառանգությունը» ավելացրել են աջակիցների բազան, իսկ «Բարգավաճ Հայաստանը» կորցրել է որոշակի ընտրազանգվածի աջակցությունը` այս ընտրություններում սեփական թեկնածու չունենալու պատճառով: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնեց Gallup կազմակերպության ներկայացուցիչ դոկտոր Ռասա Ալիշաուսկիենեն` ամփոփելով Հայաստանի սոցիոլոգիական ասոցիացիայի հետ համատեղ անցկացրած սոցհարցումների երրորդ փուլի արդյունքները: Հարցման համաձայն ընտրողների 69 տոկոսը աջակցում է գործող նախագահին, 11 տոկոսը` Րաֆֆի Հովհաննիսյանին, իսկ Հրանտ Բագրատյաինն ու Պարույր Հայրիկյանին աջակցում է ընտրողների հնգական տոկոսը: Հունվարի 25-ից փետրվարի 2-ը անցկացված հարցումների ժամանակ Րաֆֆի Հովհաննիսյանի օգտին քվեարկողների 78 տոկոսը նշել է, որ չի պատրաստվում ուրիշ թեկնածուի օգտին քվեարկել, հարցման համաձայն` Սերժ Սարգսյանի օգտին է քվեարկելու կողմնակիցների 73 տոկոսը: Ռասա Ալիշաուսկիենեն նշեց, որ երկրորդ հարցման համեմատ, որն անցկացվել է հունվարին, աճել է նաև ընտրողների հավանական մասնակիցների թիվը: Վերջին հարցումների համաձայն դրանք հետևյալն են` ընտրողների 49 տոկոսը ասել է, որ հաստատ ընտրելու է (հունվարի կեսին ունեցած 39 տոկոսի դիմաց), 35 տոկոսը նշել է, որ հավանաբար կընտրի (հունվարի կեսին ունեցած 43 տոկոսի դիմաց), 8 տոկոսը նշել է, որ երևի չի գնա ընտրությունների, իսկ չորս տոկոսը նշել է, որ հաստատ չի մասնակցելու ընտրություններին: «Այս տարի հեռուստատեսությունից, համացանցից և ռադիոյից բացի, ընտրողների համար տեղեկատվակության աղբյուր են եղել նաև գովազդային վահանակները և հուշաթերթիկները»,- նշեց Ռասա Ալիշաուսկիենեն և հավելեց, որ հարցումների 4-րդ փուլը կանցկացվի ընտրությունների օրը` փետրվարի 18-ին: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |