ԱՄՆ-ի հայկական միակ 24 ժամյա հեռուստակայանը փակվում է 9 փետրվարի 2013 - 15:01 AMT PanARMENIAN.Net - Los Angeles Daily News –ը տեղեկացնում է, որ Գլենդելի հայերն այսօր դուրս են եկել բողոքի ցույցի` հայկական միակ 24 ժամյա հեռուստակայանի հեռարձակումը դադարեցնելու դեմ: Ամերիկյան կաբելային հեռարձակող Charter Communications-ը նախատեսում է փետրվարի 19-ին դադարեցնել «Հորիզոնի» հեռարձակումը: «Հորիզոնը» եթերում էր 1999թվականի դեկտեմբերի 30-ից: «Մի քանի պատճառներով նոր պայմանագիր չի կնքվել Charter-ի և «Հորիզոնի» միջև», - հայտարարել է Charter-ի տարածաշրջանային հեռարձակումների բաժնի տնօրեն Բրայն Անդերսոնը: Արա Խաչատրյանը` ամերիկահայ «Ասպարեզ» պարբերականի խմբագիրը, նաև «Հորիզոնի» նախկին գլխավոր մենեջերն է ու «Փրկենք «Հորիզոն» հեռուսատակայանը» շարժան առաջնորդը: Նա վիճարկում է Բրայն Անդերսոնի հայտարարությունը. «Նոր պայմանագրի ամենամյա թարմացման բանակցություններ են եղել նոյեմբերի վերջերից մինչև դեկտեմբերի սկիզբ: Դեկտեմբերի կեսերին նրանց ենք հանձնել ստորագրված պայմանագիրը՝ 2013-ին հեռարձակման ալիքը վարձելու մասին, որում իրենց առաջարկած վճարումների պայմաններին համաձայնել ենք»: Արա Խաչատրյանը նաև նշել է, որ «Հորիզոնը» կարծես ամերիկյան PBS-ի համարժեքն է: «Հորիզոնի» մշտական հեռուստադիտողներն են Գլենդելի և հարակից շրջանների 10.000 ընտանիք և մոտ 8000 մարդ արդեն միացել է օնլայն ստորագրահավաքին: Charter-ին բաժանորդագրված Ամերիկայի հայ դատի հանձնախմբի գործադի տնօերն Վիլիամ Բայրամյանը հայտարարել է «Հորիզոնի» փակվելու դեպքում իր բաժանորդագրությունից հրաժարվելու մտադրության մասին: «Charter-ի որոշումը հեռատես չի կարելի համարել: Այն չի հարգում հարաբերությունները, որ «Հորիզոնն» ունեցել է համայնքի հետ ավելի քան երկու տասնամյակ: Մենք չենք կարող կորցնել «Հորիզոնը»», - ասել է Վիլիամ Բայրամյանը: Ուշագրավ Նա սուտ է անվանել այդ տեղեկությունները
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը | Հայաստանում անցկացվել է առաջին Bug Bounty մրցույթը Խոցելիություններ գտած մասնակիցները, ըստ դրա լրջության, պարգևատրվում են Շվեյցարացի մասնագետները Լոռիում են․ Գնահատելու են աղետից հետո ենթակառուցվածքների վիճակը Նրանք հետաղետային կարիքների խորքային գնահատում կիրականացնեն Պապիկյանը Բուլղարիայում պայմանավորվածություններ է ձեռք բերել ռազմարդյունաբերական ընկերությունների հետ Նա այցելել է «ՀԵՄՈՒՍ-2024» միջազգային ցուցահանդես Վերաբացվել են Ovio-ի վերափոխված և նորացված վաճառքի և սպասարկման սրահները Սրահները շարունակում են գործել նախկին հասցեներում |