Դ. ՌՈՒՊԵԼ. ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ԽՆԴՐԻ ԼՈՒԾՄԱՆ ՀԱՐՑՈՒՄ ԱՌԿԱ Է ԿՈՂՄԵՐԻ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ՄԵՐՁԵՑՈՒՄ 6 սեպտեմբերի 2005 - 10:36 AMT PanARMENIAN.Net - «Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում կա կողմերի դիրքորոշումների բացահայտ մերձեցում»,- այսօր Երեւանում կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է Դիմիտրի Ռուպելը: «Բաքվում ես հանդիպել եմ հասարակական կազմակերպությունների, կուսակցությունների ներկայացուցիչների հետ, այն բոլորի հետ, ովքեր կարող են ինձ տեղեկատվություն տալ հակամարտության գոտում տիրող իրավիճակի մասին: Ես փորձում եմ ապահովել համաչափությունը եւ իրոք ցանկանում եմ հստակ պատկերացում ունենալ ստեղծված իրավիճակի մասին»,- հայտարարել է նա: Նրա խոսքերով` նա առճակատման կողմնակից չէ եւ փորձում է օգնել հակամարտությունների խաղաղ կարգավորման գործընթացին: Ադրբեջանական կողմի հաճախակի հնչող ռազմամոլական հայտարարությունները մեկնաբանելու խնդրանքին Դ.Ռուպելը պատասխանել է. «Այն, ինչ դուք լսել եք, տարբերվում է նրանից, ինչ լսել եմ ես: Իմ զրույցների ընթացքում ես տեսել եմ Ադրբեջանը, որը ձգտում է հակամարտության խաղաղ կարգավորմանն, այնպես, ինչպես եւ Հայաստանը»: «Մենք այստեղ ենք հիմնախնդրի խաղաղ լուծման համար, եւ եթե իմ սեղանին դրվի ռամամոլական հայտարարություն, ապա ես կանեմ ամեն ինչ, որպեսզի վերահամոզեմ նրանց ովքեր այդպես են կարծում»,- ավելացրել է ԵԱՀԿ գործող նախագահը: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |