«Նիկոլ Աղբալյան» միությունը կմիանա երիտասարդ դիվանագետների երթին Թուրքիայի հակահայ քաղաքականության դեմ![]() 9 փետրվարի 2013 - 16:00 AMT PanARMENIAN.Net - ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միությունը միանալով «Երիտասարդ դիվանագետների ակումբ» հասարակական կազմակերպության հայտարարությանը` դատապարտում է Թուրքիայում հայերի դեմ կատարվող բռնությունները և կոչ անում երիտասարդությանը համախմբված միանալ նախաձեռնությանը` անտարբեր չմնալով դարեր շարունակ հայության նկատմամբ Թուրքիայի կողմից տարվող վայրագ քաղաքականությանը, ասվում է կազմակերպության հաղորդագրության մեջ: ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միությունը կոչ է անում բոլոր երիտասարդական կառույցներին և մեր ժողովրդի ճակատագրով մտահոգ հասարակության շերտերին անկախ քաղաքական հայացքներից միանալ նախաձեռնությանը և միասնական ճակատով պայքարել հայ ժողովրդի ոտնահարվող իրավունքների համար: Եկե’ք միասնական ուժերով պաշտպանենք մեր իրավունքները և պահանջենք ՄԱԿ-ից, ԵԽ-ից, ԵՄ-ից և միջազգային մյուս իրավապաշտպան կառույցներից չթաքցնել թուրքական իշխանությունների վայրագությունները և զբաղվել իրենց իրական առաքելությամբ, այլապես նրանք դրանց անմիջական մասնակիցն են դիտվում: Երթի աշխատանքների կազմակերպման համար ստեղծվել է համակարգող խումբ «Երիտասարդ դիվանագետների ակումբ» հասարակական կազմակերպության և «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միության կողմից: Երթը կմեկնարկի 11.02.2013թ.-ին, ժամը 12.00-ին Հանրապետության հրապարակից (Ազգային պատկերասրահի դիմաց) ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |