ՀՀ ԱԳՆ ՂԵԿԱՎԱՐԸ ՀԱՆԴԻՊԵԼ Է ԵԱՀԿ ԳՈՐԾՈՂ ՆԱԽԱԳԱՀԻ ՀԵՏ 6 սեպտեմբերի 2005 - 11:06 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանն այսօր հանդիպել է ԵԱՀԿ գործող նախագահ, Սլովենիայի արտաքին գործերի նախարար Դմիտրի Ռուպելին, տեղեկացնում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը: Հանդիպման ընթացքում կողմերը մտքեր են փոխանակել ղարաբաղյան հակամարտության կարգավորման ներկա փուլի եւ հեռանկարների վերաբերյալ: ՀՀ ԱԳՆ ղեկավարը ողջունել է ԵԱՀԿ սլովենական նախագահության եւ «Տրոյկայի» ուշադրությունը Հարավային Կովկասի նկատմամբ, ինչպես նաեւ հետաքրքրվածությունը ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացի հանդեպ: Վարդան Օսկանյանը Դ. Ռուպելին ամփոփ ներկայացրել է Կազանում Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպման արդյունքները: Բացի այդ, զրուցակիցները քննարկել են ԵԱՀԿ բարեփոխումներին, ինչպես նաեւ ՀՀ սահմանադրական բարեփոխումներին եւ աշնանը նախատեսվող հանրաքվեին առնչվող հարցեր: Իր հերթին Դ. Ռուպելը ԵԱՀԿ նախագահության պատրաստակամությունն է հայտնել` շարունակել աջակցել ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը: Նա նաեւ հատուկ ընդգծել է Հայաստանի եւ ԵԱՀԿ Երեւանյան գրասենյակի արդյունավետ համագործակցությունը տարբեր ոլորտներում: Հայաստան կատարած այցի ընթացքում Դ.Ռուպելին ուղեկցում են ԵԱՀԿ «Տրոյկայի»` Բուլղարիայի եւ Բելգիայի ներկայացուցիչները, Սլովենիայի ԱԳ նախարարության բարձրաստիճան ներկայացուցիչներ, ԵԱՀԿ Գործող նախագահի անձնական ներկայացուցիչ դեսպան Անջեյ Կասպրչիկը: Երեւանում Դ.Ռուպելը հանդիպումներ կունենա ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանի, ՀՀ Վարչապետ Անդրանիկ Մարգարյանի, ինչպես նաեւ Հայաստանի հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ:![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |