«Կինը. ֆիլմ-ուղերձ մեր թշնամիներին» մասնակցելու է ոչ կոմերցիոն ֆիլմերի միջազգային փառատոնի![]() 9 փետրվարի 2013 - 18:36 AMT PanARMENIAN.Net - Փետրվարի 21-24-ը Լեհաստանում կայանալիք ոչ կոմերցիոն ֆիլմերի միջազգային փառատոնին կմասնակցի կինոռեժիսոր Արշակ Զաքարյանի «Կինը. ֆիլմ-ուղերձ մեր թշնամիներին» ֆիլմը: 12 րոպեանոց ֆիլմում հեղինակը փորձել է ոչ միայն աշխարհին ներկայացնել հայ կնոջ կերպարը, այլև ուղերձով դիմել թշնամիներին: «Ֆիլմը պատմում է այն մասին, որ պատերազմում ընկած հայ հերոսների որդիները պատրաստ են ցանկացած պահի դիմակայելու իրենց հայրենիքի նկատմամբ ոտնձգություն իրականացրած յուրաքանչյուրin: Բացի այդ, այն ցույց է տալիս, որ մենք լավ ենք ապրում»,- ասաց Զաքարյանը: Կինոռեժիսորը նշեց, որ Հայաստանի մշակույթի նախարարությունը ևս աջակցել է, որ ֆիլմը ներկայացվի միջազգային փառատոնում: Ֆիլմում գլխավոր հերոսուհու դերում խաղացել է Զառա Հակոբյանը: Նրա խոսքով, մարմնավորած կերպարը շատ թանկ է իր համար: «Գլխավոր հերոսուհին պատերազմում կորցրել է իր ամուսնուն և եղբորը և միայնակ է դաստիարակել որդուն: Եվ գալիս է ժամանակը, որ որդին ևս պետք է գնա ու պաշտպանի իր հայրենիքը: Կինն, իհարկե, վախենում է որդու ճակատագրի համար, բայց հայրենասիրական ոգով է դաստիարակել նրան ու գիտի, որ նրա համար իր երկիրը շատ թանկ է»,- ընդգծեց Հակոբյանը: Նա խոստովանեց, որ ինքը ևս կորցրել է իր եղբորը ու ֆիլմում կրկին վերապրել է իր ցավը: Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս |