Հայրիկյան․ Եթե ընդդիմադիր թեկնածուներով միավորվենք՝ հետ կվերցնեմ դիմումս ՍԴ-ից![]() PanARMENIAN.Net - ՀՀ նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանը ֆեյսբուքի իր էջում գրել է, որ վաղը դիմում է ներկայացնելու ՍԴ՝ ընտրությունները հետաձգելու պահանջով, բայց հետ կվերցնի այն, եթե նախագահի մյուս թեկնածուներն իր առաջարկն ընդունեն ու նախագահական ընտրություններին հանդես գան միասնական թեկնածուով։ Մասնավորապես, գրառման մեջ ասված է․ "Վաղը՝ փետրվարի 10-ին ժամը 15․30 ես Սահմանադրականդատարան եմ հանձնելու ընտրությունները երկշաբաթյա ժամկետով հետաձգելու վերաբերյալ դիմումս։ Չնայած պարտավոր չեմ բոլոր քայլերս ներկայացնել, բայց կուզեի, որ համակիրներս տեղյակ լինեն, որ եթե առաջիկա երկու օրերի ընթացքում ընդդիմադիր թեկնածուների միավորումը կայանա, ապա ես դիմումս հետ կվերցնեմ և մենք ընտրությունների կգնանք փետրվարի 18-ին։ Դրանով իմ հավասար մասնակցության իրավունքը խախտվում է, որը սակայն կփոխհատուցվի միասնական թիմի ստեղծումով։ Դրան զուգահեռ պետությունը կազատվի լրացուցիչ ծախսերից ու չի խախտի բազմաթիվ դիտորդների ժամանակացույցը, հակառակ դեպքում ես պարտավոր եմ փորձել ամբողջական քարոզարշավ իրականացնել երկու շաբաթվա ընթացքում՝ նաև մյուս թեկնածուների մասնակցությամբ։ Հիշեցնենք, Պարույր Հայրիկյանը բաց նամակ էր ուղղել նախագահի թեկնածուներ Րաֆֆի Հովհաննիսյանին ու Հրանտ Բագրատյանին՝ կոչ անելով միավորվել ու հանդես գալ միասնական թեկնածուով։ Այսօր Հայրիկյանն այցելել է նաև Անդրիաս Ղուկասյանին ու նրան ևս հանձնել բաց նամակը։ Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |