Դավիթ Նալբանդյանը ATP վարկանիշում բարձրացել է 85 տեղը

Դավիթ Նալբանդյանը ATP վարկանիշում բարձրացել է 85 տեղը

PanARMENIAN.Net - Փետրվարի 11-ին ATP-ն հրապարակել է աշխարհի ուժեղագույն թենիսիստների հերթական վարկանիշը: Արգենտինահայ Դավիթ Նալբանդյանը բարձրացել է մեկ հորիզոնականով և 590 միավորով զբաղեցրել է 85 տեղը:

Համաշխարհային աղյուսակը գլխավորում է Նովակ Ջոկովիչը Սերբիայից 12 960 միավորով, երկրորդ տեղում է Ռոջեր Ֆեդերեը Շվեյցարիայից 10 265 միավորով, իսկ եռյակը եզրափակում է Էնդի Մարեյը Անգլիայից 8 480 միավորով:

Փետրվարի 11-17 Բրազիլիայի բաց առաջնությունում Դավիթ Նալբանդյանն ու Ռաֆայել Նադալը կխաղան Գիլյերմո Գարսիա Լոպեսի ու Պաբլո Անդուհարի դեմ: Մենախաղում նրա մրցակիցը պարզ կդառնա ավելի ուշ:

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---