ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԵԱՀԿ ՀՈՎԱՆՈՒ ՆԵՐՔՈ ԿԱՆՑԿԱՑՎԻ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՄԱԺՈՂՈՎ 6 սեպտեմբերի 2005 - 13:15 AMT PanARMENIAN.Net - Բաքու եւ Երեւան այցերի ընթացքում ղարաբաղյան հակամարտության խնդրի լուծումը էլ ավելի տեսանելի է դառնում: Այս մասին Հայաստանի վարչապետ Անդրանիկ Մարգայանի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է ԵԱՀԿ գործող նախագահ Դիմիտրի Ռուպելը: Սակայն, նրա խոսքերով` Ադրբեջանում խորհրդարանական ընտրությունների հետ կապված որոշակի դժվարություններ կան: Նա նշել է, որ տեղյակ է նաեւ վերջին շրջանում Հայաստանում ընթացող բարեփոխումների ընթացքին եւ, մասնավորապես, դրական է գնահատել սահմանադրական փոփոխությունների գործընթացը, ինչը, ըստ նրա, նշանակում է, որ Հայաստանը փորձում է իր օրենսդրական համակարգը հնարավորինս համադրելի դարձնել եվրոպականին: Հանդիպման ընթացքում կողմերը գոհունակություն են հայտնել ԵԱՀԿ Երեւանյան գրասենյակի աշխատանքի առնչությամբ: 1992 թվականից ի վեր Հայաստանում իրականացվել եւ շարունակվում են իրականացվել բազմաթիվ ծրագրեր, այդ թվում` ԵԱՀԿ-ի կողմից ցուցաբերված աջակցությունը մեր երկրում կոռուպցիայի դեմ պայքարի ծրագրի, ընտրական օրենսգրքի մշակմանը եւ այլն: Ա.Մարգարյանը նշել է նաեւ, որ Հայաստանը մեծապես հետաքրքրված է 2006 թվականին անցկացվելիք տնտեսական ֆորումով, որը նվիրված է լինելու տրանսպորտային ուղիների եւ դրանց անվտանգության խնդիրներին: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |