Առայժմ առանց տեղումների եղանակ է, բայց վաղվանից տեղումներ կսկսվեն

Առայժմ առանց տեղումների եղանակ է, բայց վաղվանից տեղումներ կսկսվեն

PanARMENIAN.Net - Այսօր հանրապետությունում սպասվում է մեծ մասամբ ամպամած, ցերեկն առայժմ առանց տեղումների եղանակ, երեկոյան տեղ-տեղ հնարավոր են թույլ տեղումներ: Օդի ջերմաստիճանը գիշերն այս օրերին մի փոքր կբարձրանա, ցերեկն էապես չի փոխվի: Տեղ-տեղ հնարավոր է քամի 18-20մ/վրկ արագությամբ, լեռներում և լեռնանցքներում հնարավոր է բուք, մառախուղ և ցածր տեսանելիություն, ճանապարհներին հնարավոր է մերկասառույց և, անկախ տեղումների առկայությունից կամ բացակայությունից, դժվարանցանելիություն: Փետրվարի 12-ին ամենուրեք սպասվում են տեղումներ: Հայպետհիդրոմետից հայտնում են, որ Երևանում այսօր ցերեկն առայժմ կդիտվի առանց տեղումների, փոփոխական ամպամածությամբ եղանակ, հնարավոր է մառախուղ և ցածր տեսանելիություն, տեղ-տեղ` մերկասառույց և քամի 12մ/վրկ արագությամբ: Գիշերը սպասվում է-1+1, ցերեկը +6+8, երեկոյան +3+5 աստիճան տաքություն:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---