Կայացել է գնդակային հրաձգության Հայաստանի մեծահասակների առաջնությունը

Կայացել է գնդակային հրաձգության Հայաստանի մեծահասակների առաջնությունը

PanARMENIAN.Net - Կայացել է գնդակային հրաձգության Հայաստանի մեծահասակների առաջնությունը: Ինչպես PanARMENIAN.Net ի թղթակցին հայտնել է Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Սեյրան Նիկողոսյանը, առաջնությունում հանդես են եկել մոտ 60 հրաձիգներ Երևանից, Գյումրիից, Վանաձորից և Վրաստանից:

Նրանք մրցել են 10 մ հեռավորությունից օդամղիչ հրացան, վազող թիրախ և օդամղիչ ատրճանակ ` նորմալ ու խառը վազք վարժություններում:

10 մ օդամղիչ հրացան ձևում հաղթել են Հրաչյա Բաբայանն ու Մարիամ Միքայելյանը, 10 մ վազող թիրախում (նորմալ վազք) հավասարը չեն ունեցելՌազմիկ Մինասյանն ու Լիլիթ Մկրտչյանը: Ռոմիկ Վարդումյանն ու Նինո Սալուկվադձեն առաջին տեղն են զբաղեցրել 10 մ օդամղիչ ատրճանակ ձևում, իսկ Ռազմիկ Մինասյան ու Աննա Հակոբյանը`10 մ վազող թիրախում` (խառը վազք):

Փետրվարի 25-ից մինչև մարտի 3-ը հայ հրաձիգները մեկնելու են Դանիա, որտեղ կայանալու է միջազգային մրցաշար: Այնտեղ հանդես են գալու 10 հայ մարզիկներ` Սվետլանա Տիգրանյանը, Կարինե Պողոսյանը, Աննա Հակոբյանը, Լիլիթ Մկրտչյանը, Իրինա Աղաջանյանը Արթուր Պետրոսյանը, Հրաչիկ Բաբայանը, Շանթ Սարգսյանը, Ռազմիկ Մինասյանը և Սուրեն Բերյանը:

 Ուշագրավ
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը
Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից
---