Հայ շախմատիստները կմասնակցեն «Աէրոֆլոտ» մրցաշարին![]() 11 փետրվարի 2013 - 13:25 AMT PanARMENIAN.Net - Փետրվարի 11-ին տեղի կունենա «Աէրոֆլոտ» հին անվանումով նոր մրցաշարի բացումը: Ժամկետն այնպես է ընտրված, որ «Մոսկվա օփենի» մասնակիցները կարող են ցանկության դեպքում մասնակցել մրցաշարին: Փետրվարի 12-13-ին տեղի կունենա արագ շախմատի ընտրական մրցաշարը: 32 հաղթողներ նոկաուտ մրցաշար դուրս կգան, որը տեղի կունենա փետրվարի 15-ին՝ ապահովելով 1000 դոլար նվազագույն պարգևը: Փետրվարի 14-ին տեղի կունենա 50 հազար դոլար մրցանակային հիմնադրամի զանգվածային կայծակնային մրցաշարը: Յուրաքանչյուր ռաունդում կխաղարկվի երկու պարտիա, ոչ ոքիի դեպքում՝ «արմագեդդոն»: Փետրվարի 16-17 կանցնի գլխավոր եզրափակիչը ութ հրավիրյալ աստղերի ու ընտրական մրցումների նույնքան հաղթողների մասնակցությամբ: Կայծակնային և արագ շախմատի մրցաշարերին կմասնակցեն նաև Հայաստանի 2013թ. չեմպիոն Տիգրան Պետրոսյանը, Զավեն Անդրիասյանը, Տիգրան Քոթանջյանը, Հովհաննես Գաբուզյանը, Հովհաննես Դանիելյանը, Ռոբերտ Աղասարյանը, Տիգրան Սիմոնյանը և Դավիթ Գևորգյանը: ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |