ԵԱՀԿ ԿՕԺԱՆԴԱԿԻ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԵՏԱԳԱ ԱՌԱՋԸՆԹԱՑԻՆ 6 սեպտեմբերի 2005 - 13:21 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի վարչապետ Անդրանիկ Մարգարյանը եւ ԵԱՀԿ գործող նախագահ, Սլովենիայի արտգործնախարար Դիմիտրի Ռուպելն այսօր կայացած հանդիպման ընթացքում կարեւորել են Հայաստան-Սլովենիա քաղաքական երկխոսության շարունակումը, այդ թվում` երկու երկրների բարձրաստիճան պաշտոնյաների միջեւ պարբերաբար հանդիպումները, տեղեկացնում է ՀՀ կառավարության մամուլի ծառայությունը: Այդ համատեքստում զրուցակիցները կարեւորել են նաեւ ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանի` այս տարվա աշնանը նախատեսված այցը Սլովենիա: Անդրանիկ Մարգարյանը հավաստել է Հայաստանի կառավարության պատրաստակամությունը ակտիվորեն մասնակցելու ԵԱՀԿ-ի կողմից տարածաշրջանում եւ Հայաստանում իրականացվող ծրագրերին: Դմիտրի Ռուպելն իր հերթին խոստացել է, որ, օգտագործելով ԵԱՀԿ գործող նախագահի իր լիազորությունները, կշարունակի ջանքերը տարածաշրջանի երկրների միջեւ հարաբերությունների բարելավման, ինչպես նաեւ ԵԱՀԿ-ի լիիրավ անդամ հանդիսացող Հայաստանի հետագա առաջընթացին աջակցելու համար:![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |