Բուլղարիայի մշակույթի նախարարությունը կնպաստի հայ-բուլղարական մշակութային կապերի ամրապնդմանը![]() 11 փետրվարի 2013 - 11:39 AMT PanARMENIAN.Net - Փետրվարի 5-ին, Բուլղարիայում ազգային և կրոնական փոքրամասնությունների միջև հանդուրժողականության մասին հռչակագրի ստորագրումից հետո, Բուլղարիայի հայոց թեմի Առաջնորդական տեղապահ Հոգեշնորհ Տ. Աբգար վարդապետ Հովակիմյանը, Թեմական խորհրդի ատենապետ դ-ր Ռուբեն Գրիգորյանի ուղեկցությամբ, այցելեցին Բուլղարիայի մշակույթի նախարարություն: Նրանց իր գրասենյակում ընդունեց ԲՀ մշակույթի նախարար Վեժդի Ռաշիդովը: Հանդիպումը անցավ ջերմ և անմիջական մթնոլորտում: Երկուստեք գնահատանքով նշեցին ներկա հայ-բուլղարական մշակութային կապերը, միաժամանակ, կարևորելով դրանց հետագա զարգացումը: Հանդիպման ընթացքում քննարկվեցին համատեղ մշակութային միջոցառումների կազմակերպման և անցկացման հնարավորությունները: Մշակույթի նախարարը իր խոսքում հավաստիացրեց, որ ամեն տեսակ միջոցառումներ, որոնք կնպաստեն հայ-բուլղարական մշակութային կապերի ամրապնդմանն ու զարգացմանը, կստանան նախարարության աջակցությունն ու օժանդակությունը: Հոգեշնորհ Հայր Սուրբը շնորհակալություն հայտնեց նախարար Ռաշիդովին ջերմ ընդունելության համար և հույս հայտնեց, որ նմանատիպ հանդիպումները կդառնան հաճախակի և արդյունավետ, ասվում է «Կանթեղ Արարատյան» տեղեկատվական կայքում: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |