Վերջին 2 ամսում Ստամբուլում բռնության զոհ է դարձել 5 հայ կին.Այսօր Երևանում ցույց է լինելու![]() 11 փետրվարի 2013 - 11:55 AMT PanARMENIAN.Net - Վերջին 2 ամսվա ընթացքում Ստամբուլում բռնությունների զոհ է դարձել 5 հայ կին: Բոլոր հանցագործությունները կրում են նույն ձեռագիրը: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Երիտասարդ դիվանագետների ակումբ» ՀԿ նախագահ Սերոբ Գևորգյանը և հավելեց, որ հարցին լուծում տալու համար իրենք պատրաստվում են դիմել միջազգային մարդասիրական այն կառույցներին, որոnք կարող են լուծել այդ խնդիրը: Անդրադառնալով բռնությունների պատճառներին, Սերոբ Գրևորգյանը նշեց.«Թուրքերի մոտ առկա է հիվանդ հասարակության սինդրոմը: Ցեղասպանության 100-ամյակն է մոտենում և նրանք չգիտեն՝ ինչ սպասել»: Աջակցություն ստանալու նպատակով կազմակերպությունը բաց նամակով դիմել է բոլոր ցանկացողներին՝ իրենց միանալու համար .«Ներկայում մեզ են միացել 10-ից ավելի կազմակերպություններ, որոնցից առաջինը «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միությունն է: 200-ից ավել արձագանքներ էլ ստացել ենք մեր ֆեյսբուքյան էջում»,-նշեց Սերոբ Գևորգյանը: «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միության նախագահ Գերասիմ Վարդանյանը նշեց, որ Թուրքիայում իրականացվող նման գործողությունների պատճառն այն է, որ միջազգային իրավապաշտպան կազմակերպությունները ոչ մի սթափեցնող քայլ չեն ձեռնարկում.«Միջազգային որևէ կազմակերպություն այս դեպքերին չի արձագանքնել, Թուրքիան գնալով Եվրոպա՝ հիվանդացնում է Եվրոպան»,- ասաց նա և տեղեկացրեց, որ այսօր բողոքի ցույց է լինելու: Ցուցարարները պատրաստվում են նամակ հանձնել ՄԱԿ-ի գրասենյակին: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |