Բուլղարիայի ազգային փոքրամասնությունների միջև Հանդուրժողականության մասին հռչակագիր է ընդունվել![]() 11 փետրվարի 2013 - 11:56 AMT PanARMENIAN.Net - Փետրվարի 5-ին, Բուլղարիայի գիտությունների ակադեմիայի (ԲԳԱ) հյուրընկալությամբ կազմակերպվել էր պաշտոնական հանդիպում, որը նվիրված էր բուլղար հասարակությունում հանդուրժողականության հետ կապված խնդիրներին: Նրան մասնակցում էին Բուլղարիայում առկա ավանդական կրոնական համայնքների ներկայացուոցիչները: Հանդիպումը ավարտվեց Բուլղարիայի Հանրապետությունում ազգային և կրոնական փոքրամասնությունների միջև հանդուրժողականության մասին Հռչակագրի ստորագրմամբ: Հռչակագրի տակ իրենց ստորագրությունները դրին ԲԳԱ նախագահ ակադ. Ստեֆան Վոդենիչարովը և Բուլղարիայում կրոնական համայնքների Ազգային խորհրդի նախագահ դ-ր Ռուբեն Գրիգորյանը, ով նաև Բուլղարահայոց թեմի Թեմական խորհրդի ատենապետն է: Հռչակագիրը միահամուռ կերպով ընդունվեց բոլոր մասնակիցների կողմից: Բուլղար հասարակության մեջ կրոնական և ազգային հանդուրժողականության հարցի շուրջ իրենց կարծիքները արտահայտեցին Սոֆիայի Ս. Ալեքսադր Նեվսկի Մայր Տաճարի լուսարարապետ Գերաշնորհ Տիխոն եպիսկոպոսը, գլխավոր մուֆտիի տեղակալ Բիրալի Բիրալին, Միացյալ ավետարանական եկեղեցիների նախագահ Վեր. Եվգենի Նայդենովը, Բուլղարիայում Կաթոլիկ եկեղեցու նվիրակ Գերաշնորհ Խրիստո եպիսկոպոս Պռոյկովը, Հրեական կենտրոնական հոգևոր խորհրդի ներկայացուցիչ պրոֆ. Հենի Լոռերը, ինչպես նաև Բուլղարիայի Հայոց թեմի Առաջնորդական տեղապահ Հոգեշնորհ Տ. Աբգար վարդապետ Հովակիմյանը, ասվում է «Կանթեղ Արարատյան» տեղեկատվական կայքում: Հոգեշնորհ Հայր Սուրբը իր խոսքում կարևորեց հանդուրժողականության մթնոլորտի առկայությունը ոչ միայն բուլղար հասարակության մեջ, այլ նաև ողջ մարդկության մեջ: Նա հիշատակեց Աստվածաշնչյան Նոյան Տապանի օրինակը, նշելով, որ նույնիսկ Տապանում գտնվող գազանները հասկացել էին, որ պետք է հանդուրժող լինեն միմյանց նկատմամբ: «Առյուծը հասկացել էր, որ չպետք է հարձակվի և վնասի նապաստակին և պետք է բոլորը միասին հաշտ ու համերաշխ ապրեն, քանի դեռ գտնվում են այդ Տապանի մեջ: Մենք պետք է այս աշխարհը դիտենք, որպես մի մեծ Տապանի, որում բոլորս միասին ապաստան ենք գտել և պետք է միմյանց հանդեպ հանդուրժող լինենք, ապրենք սիրո և խաղաղության մթնոլորտում:», - իր խոսքում նշեց Հայր Աբգար վարդապետը: Բոլոր մասնակիցները մեծ խանդավառությամբ ընդունեցին ԲԳԱ նախագահ ակադ. Ստեֆան Վոդենիչարովի առաջարկը, որ Բուլղարիայի գիտությունների ակադեմիան, որպես գիտական և հոգևոր կենտրոն, իր իսկ շենքում, որպես չեզոք գոտի, ամեն ամիս կազմակերպի ավանդական կրոնական համայնքների ներկայացուցիչների հանդիպում, ուր կքննարկվեն հանդուրժողականության հետ կապված հրատապ հարցեր: Հանդիպմանը ներկա էին նաև Բուլղարիայում ավանդական կրոնական համայնքների հոգևոր և աշխարիկ այլ ներկայացուցիչներ, ինչպես նաև ԲԳԱ ղեկավարության անդամներ և գիտաշխատողներ: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |