Հայ երիտասարդները ՄԱԿ-ի ներկայացուցչին հանձնեցին իրենց բողոքի նամակը11 փետրվարի 2013 - 13:21 AMT PanARMENIAN.Net - «Երիտասարդ դիվանագետների ակումբ» հասարակական կազմակերպության անդամները, «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միության անդամները և մի խումբ քաղաքացիներ այսօր Հանրապետության հրապարակից երթով շարժվեցին ՄԱԿ-ի գրասենյակ և ՄԱԿ-ի ներկայացուցչին հանձնեցին նամակ, որով միջազգային կառույցների ուշադրությունն են հրավիրում Ստամբուլում հայ կանանաց նկատմամբ իրականցող շարունակական բռնությունների վրա: Բացի այդ, երիտասարդները կոչ արեցին ՀՀ գորոծող բոլոր ՀԿ-ներին, երիտասարդական կառույցներին ու անհատներին միանալ Թուրքիայում մեր հայրենակիցների նկատմամբ իրականցվող խտրական վերաբրմունքի դեմ բողոքին: Երթի մասնակիցներից մեկը PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում ասաց, որ եկել է միջազգային կառույցներին կոչ անելու՝ չդրսևորել նույն անտարեբերությունը, ինչ Ցեղասպանության ժամանակ: «Նիկոլ Աղբալյան» երիտասարդական միության նախագահ Գերասիմ Վարդանյան էլ PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում ասաց, որ թեև այժմ իրենք միջազգային կառույցներին դիմելու են եկել, բայց պետք է բոլոր հայերը իմանան, որ իրենց հույսը այդ կառույցների վրա չպետք է դնեն, քանի որ նման կրավորական կեցվածքը նրանց ևս այդ ոճրագործությունների մասնակիցն է դարձնում: Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | Բագրատ սրբազանը հանդիպում է կուսակցությունների ներկայացուցիչների հետ Քննարկումը շարունակվում է փակ դռների հետևում, լրագրողները ներկա են եղել հանդիպման առաջին մասին Միրզոյանը Բերբոքին է ներկայացրել ՀՀ-Ադրբեջան կարգավորման վերջին զարգացումները Մտքեր են փոխանակվել նաև տարածաշրջանային տնտեսական ծրագրերի, դրանցում ՀՀ ներգրավվածության հարցերի շուրջ Անդրեասյանն ու Թուրքիայի մշակույթի նախարարը քննարկել են Անիի կամրջի հարցը Նրանք հանդիպել են Թուրքմենստանում Դեսպան․ Չաբահար նավահանգստից օգտվելու հարցում Հնդկաստանը սպասում է հայկական կողմի հստակ առաջարկներին Նա նշել է, որ Չաբահար նավահանգիստը համատեղ զարգացվում է Հնդկաստանի և Իրանի կողմից |