Թունավորվել են «Շանսոն» ռեստորանում հարսանյաց հանդեսի մասնակիցները

Թունավորվել են «Շանսոն» ռեստորանում հարսանյաց հանդեսի մասնակիցները

PanARMENIAN.Net - Փետրվարի 10-ին ՀՀ առողջապահության նախարարությունն ահազանգ է ստացել, որ աղիքային երևույթներով 15 հիվանդ հոսպիտալացվել է «Արմավիր», 6-ը`Էջմիածնի բժշկական կենտրոնների ինֆեկցիոն բաժանմունքներ, 1-ը` Երևան` սննդային թունավորում նախնական ախտորոշմամբ:

Ահազանգը ստանալուն պես ՀՀ առողջապահության նախարարության մասնագետների կողմից տեղում կատարվել է համաճարակաբանական հետազոտություն, ինչի արդյունքում պարզվել է, որ հիվանդները փետրվարի 9-ին «Շանսոն» ռեստորանում հարսանյաց հանդեսի ժամանակ կերել են հավի կրծքամսով, սնկով, մայոնեզով պատրաստված աղցան, խոզի մսով խորոված: Սննդի ընդունումից 3-4 ժամ անց հիվանդների մոտ ի հայտ են եկել թունավորման նշաններ: Բոլոր հիվանդների մոտ կլինիկական ախտանշանները հիմնականում նույնն են եղել` ընդհանուր թուլություն, սրտխառնոց, փսխում, գլխապտույտ, որովայնի կծկանքային ցավեր,վքնածություն:

Թունավորման հավանական գործոնը սնունդն է, քանի որ բոլոր հիվանդներն օգտագվործել են նշված միևնույն սննդատեսակները։ Բացի այդ վարակի գաղտնի տևողության ժամանակաշրջանն ու կլինիկական ախտանշանները, ինչպես նաև դրանց միաժամանակ ի հայտ գալը բնորոշ են սննդային թունավորմանը:

ՀՀ առողջապահության նախարարության մասնագետների կողմից կատարված ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ «Շանսոն» ռեստորանում խոհանոցի սանիտարահիգիենիկ վիճակն անբավարար է: Հիվանդների վաղ հայտնաբերման և հիվանդության հետագա տարածումը կանխարգելելու նպատակով տեղում ձեռնարկվել են հակահամաճարակային համալիր միջոցառումներ. -ժամանակավորապես դադարեցվել է հանրային սննդի կազմակերպության գործունեությունը, - օգտագործված սննդամթերքից, ջրից, շրջակա միջավայրից վերցվել են նմուշներ` թունավորման պատճառագիտությունը պարզելու նպատակով լաբորատոր փորձաքննություն իրականացնելու համար: Ներկայումս 21 հիվանդ դուրս է գրվել լավացումով։ Դեռևս հսկողության տակ է գտնվում Պերինատոլոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի ինստիտուտ տեղափոխված հղին, ում վիճակը բավարար է: Նոր հիվանդներ չեն հայտնաբերվել: Իրավիճակը վերահսկվում է։

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---