Ucom ընկերությունը անակնկալ է մատուցում վերջին մեկ տարում ամուսնացած բոլոր նորապսակներին

Ucom ընկերությունը անակնկալ է մատուցում վերջին մեկ տարում ամուսնացած բոլոր  նորապսակներին

PanARMENIAN.Net - Առողջ հասարակության հիմքը առողջ ընտանիքն է. սա անվիճելի փաստ է և յուրաքանչյուր պետության զարգացման գրավականը առողջ և ամուր ընտանիքների գոյությունն է, ինչի երաշխավորը դարեր շարունակ եղել է Հայ Առաքելական եկեղեցին: Ողջունելով և խրախուսելով նոր ընտանիք ստեղծելու հայ երիտասարդների որոշումը՝ Ucom ընկերությունը, որպես յուրահատուկ նվեր, անակնկալ է մատուցում վերջին մեկ տարվա ընթացքում ամուսնացած բոլոր նորապսակ զույգերին:

2012 թ. Տեառնընդառաջ եկեղեցական տոնից մինչև 2013թ-ի Տեառնընդառաջն ընկած ժամանակահատվածում ամուսնացած զույգերը փետրվարի 13-ին Ucom ընկերություն ներկայացնելով իրենց ամուսնական վկայականը կամ եկեղեցում պսակադրվելու վկայագիրը, կարող են դառնալ ընկերության բաժանորդներ և երկու ամիս անընդմեջ անվճար օգտվել ընկերության «Երեքը մեկում» կլասիկ փաթեթի ծառայություններից:

Լինելով հայկական կազմակերպություն` մենք հավատարիմ ենք մեր ազգային արժեքներին, և ցանկանում ենք նվեր մատուցել մեր նորապսակներին,- նշեց ընկերության տնօրեն Հայկ Եսայանը:

Փաթեթը ներառում է 15Մեգաբիթ/վրկ իմտերնետ, 116 ալիք, հեռախոսակապի բաժանորդավճարը, ասվում է ընկերության հաղորդագրության մեջ:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---