Հատուկ ստորաբաժանումների պատրաստականության բարձրացումը լինելու է ԼՂՀ ղեկավարության ուշադրության կենտրոնում

Հատուկ ստորաբաժանումների պատրաստականության բարձրացումը լինելու է ԼՂՀ ղեկավարության ուշադրության կենտրոնում

PanARMENIAN.Net - Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը փետրվարի 11-ին այցելել է Պաշտպանության բանակի հատուկ ստորաբաժանումների զորամասերից մեկը, ծանոթացել զինվորների առօրյային և արժեքավոր նվերներ հանձնել մի խումբ զինծառայողների:

ԼՂՀ զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատարը կարևորել է հատուկ ստորաբաժանումների դերակատարությունը Արցախի պաշտպանունակության մակարդակը բարձր պահելու գործում՝ հավելելով, որ զորքերի այս տեսակի մարտական պատրաստականության շարունակական բարձրացումը այսուհետ էլ լինելու է բանակի հրամանատարության և երկրի ղեկավարության ուշադրության կենտրոնում:

Նախագահին ուղեկցում էին պաշտպանության նախարար Մովսես Հակոբյանը, Պաշտպանության բանակի բարձրագույն հրամանատարական կազմի ներկայացուցիչներ, պաշտոնատար այլ անձինք, հայտնում է Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը:

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---