Երևանում կնշեն Ստալինգրադի ճակատամարտում հաղթանակի 70-ամյակը

Երևանում կնշեն Ստալինգրադի ճակատամարտում հաղթանակի 70-ամյակը

PanARMENIAN.Net - Երևանում կնշեն Ստալինգրադի ճակատամարտում հաղթանակի 70-ամյակը: «Մոսկվայի տան» ցուցասրահում հանդիսավոր ընդունելություն կկազմակերպվի, որին կմասնակցեն ՌԴ դեսպան Վյաչեսլավ Կովալենկոն և ՀՀ ՊՆ ղեկավար Սեյրան Օհանյանը:

150 հրավիրյալների թվում են ոչ միայն Ստալինգրադի ճակատամարտի մասնակիցները, այլ նաև Հայրենական պատերազմի բոլոր մասնակիցները: Պաշտոնական մասի ավարտին տեղի կունենա տոնական ֆուրշետ, որը կուղեկցվի պատերազմյան տարիների երգերով: Իսկ Ստալինգրադյան ճակատամարտի մասնակիցների համար պատրաստվել են տոնական 10-կիլոգրամանոց սննդի փաթեթներ:

Մոտ 30 հազար հայ զինվորներ են մասնակցել Ստալինգրադի ճակատամարտին: Նրանցից 10 հազարը չեն վերադարձել: Շուրջ 1000 հայ զինծառայողներ պարգևատրվել են տարբեր մեդալներով և շքանշաններով Ստալինգրադի ճակատամարտին մասնակցության համար: Այսօր ողջ են ճակատամարտի 58 մասնակիցներ, սակայն միայն 10 կարող են ինքնուրույն տեղաշարժվել:

 Ուշագրավ
«Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա
Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
---