«Չենք լռելու»-ն ահազանգում է. 13-րդ դարի Խորանաշատ վանքը կործանվում է (վիդեո)

«Չենք լռելու»-ն ահազանգում է. 13-րդ դարի Խորանաշատ վանքը կործանվում է

PanARMENIAN.Net - «Չենք լռելու» երիտասարդական նախաձեռնությունն ահազանգում է, որ Տավուշի մարզում գտնվող 13-րդ դարի Խորանաշատ վանքը կործանման վտանգի տակ է, ինչի հիմնական պատճառն անտերությունն է: ՀՀ իշխանությունները չեն գիտակցում պատմական ժառանգությունը հաջորդ սերունդներին փոխանցելու կարևորությունը, իսկ Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդը սարերում գտնվող վաքերի մասին հիշելու ժամանակ չունի: Նրան ավելի շատ հետաքրքրում է Երևանի Սայաթ-Նովա-Աբովյան փողոցների խաչմերուկում կառուցվող իր ապագա նստավայրը: «Չենք լռելու»-ի կողմից իրականացվող «Կեղծ արժեքներ» հատուկ նախագծի հերթական թողարկման մեջ ներկայացվում է Խորանաշատի տխուր ճակատագիրը՝ արդեն տխրահռչակ դարձած Երևանյան կաթողիկոսական նստավայրի կառուցման աշխատանքների ֆոնին, ասվում է նախաձեռնության հայտարարության մեջ:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---