Չգրանցված թեկնածու. Մենք ոչ պետություն ունենք, ոչ համակարգեր![]() 11 փետրվարի 2013 - 14:13 AMT PanARMENIAN.Net - ՀՀ նախագահի չգրանցված թեկնածու, «Քաշաթաղ» ՀԿ նախագահ Ռոբերտ Սիմոնյանը` ամփոփելով տարբեր կառույցներից իր բողոք-դիմումների հիման վրա ստացած պատասխանները, նշել է, որ «մենք ոչ պետություն ունենք, ոչ համակարգեր»: ՀԿ նախագահը ասել է, որ իր բոլոր բողոքները և հայցերը մերժվել են անհիմն պատճառաբանություններով: Գնահատական տալով միջազգային դիտորդների կազմի աշխատանքին` Սիմոնյանն ընդգծել է հետևյալը. «Միջազգային դիտորդների կազմը կեղծ է, և դրանց նկատմամբ պետք է քայլեր ձեռնարկել: Ժողովուրդը պետք է պայքարի անօրինականությունների դեմ»: «Քաշաթաղ» ՀԿ նախագահն արտահայտել է իր զարմանքը լրատվամիջոցներում տպագրած հոդվածներիի վերաբերյալ, որտեղ ներկայացված էին միջազգային կազմակերպություններից ստացված որոշ արձագանքներ. «Ի՞նչ է նշանակում` գործող նախագահը դուր է գալիս Ռուսաստանին և Արևմտյան Եվրոպային: Նախագահն ի՞նչ է, մոդե՞լ է , որ դուր գա բոլորին»,- ավելացրել է նա: Ամփոփելով միջազգային և ՀՀ տարբեր կառույցների աշխատանքները` Սիմոնյանը հայտնել է այն կարծիքը, որ Հայաստանում համակարգերը միայն փողեր են կորզում պետբյուջեից` չիրականացնելով իրենց գործառույթները: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |