ՀԱՅԱՍՏԱՆԸ ԵՎ «HABITAT FOR HUMANITY» ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆԸ ԿԸՆԴԼԱՅՆԵՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ 7 սեպտեմբերի 2005 - 08:53 AMT PanARMENIAN.Net - Այցով ԱՄՆ-ում գտնվող Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Արթուր Բաղդասարյանը Վաշինգթոնում հանդիպել է «Habitat for Humanity» կազմակերպության փոխնախագահ Թոմաս Լերտ Ջոնսի եւ Եվրոպայի ու Ասիայի վարչության տնօրեն Նեդ Քելլիի հետ, տեղեկացնում է ՀՀ ԱԺ մամուլի ծառայությունը: Հանդիպման ժամանակ քննարկվել են «Habitat for Humanity» կազմակերպության ծրագրով անապահով ընտանիքներին բնակարաններով ապահովելու աջակցությանն առնչվող հարցեր: Զրուցակիցները կարեւորել են վերջերս Արարատի մարզի Խարբերդ գյուղում ՀՀ ԱԺ եւ «Habitat for Humanity» կազմակերպության կողմից իրականացված համատեղ ծրագիրը, որն առաջիկայում կշարունակվի Մարալիկ եւ Գյումրի քաղաքներում: Կողմերը պայմանավորվածություն են ձեռքբերել ընդլայնելու համագործակցությունն անապահով ընտանիքներին բնակարանային շինարարության ոլորտում աջակցություն ցուցաբերելու վերաբերյալ: Ուշագրավ Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել» Ամենաընթերցվողը բաժնում | Fastex-ը Երևանում է հյուրընկալում 5-րդ Harmony Meetup-ի web3 մասնագետներին Պանելային քննարկումների կարմիր թելը «կենտրոնացած է ապակենտրոնացման» վրա Ակբա Լիզինգը գլխամասային նոր գրասենյակ ունի Գլխամասային գրասենյակն ունի անհատական ավտոկայանատեղի, գործնական հանդիպումների համար սրահներ Բաքուն «անհիմն և անարդար» է անվանել ԵԽ Խոշտանգումների կանխարգելման կոմիտեի հայտարարությունը Ըստ Բաքվի՝ Կոմիտեն աննախադեպ որոշում է կայացրել՝ հրապարակելով զեկույցն առանց Ադրբեջանի համաձայնության Ucom-ի գլխավոր տնօրենը մասնակցել է Silicon Mountains Shirak տեխնոլոգիական ֆորումին Յիրիկյանի ելույթի թեման էր «Մարդկայինը կամ թվայինը, ո՞րն է առաջնահերթ» |