Մինչև ԵԱ հայ բռնցքամարտիկները ելույթ կունենան 3 միջազգային մրցաշարերում11 փետրվարի 2013 - 14:45 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի բռնցքամարտի հավաքականի գլխավոր մարզիչ Կարեն Աղամալյանը PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում նշեց, որ երկրի առաջնությունից հետո կձևավորվի հավաքականը, որն էլ կսկսի նախապատրաստվել այս տարվա միջազգային մրցաշարերին: «Հայաստանի առաջնությունը միջին մակարդակի էր: Ինձ համար բացահայտում էր մինչև 56 քաշակին կարգում հանդես եկող վանաձորցի Արարատ Մխիթարյանը, որը երիտասարդ բռնցքամարտիկ է: Արթուր Քիրաջյանն ու Հովհաննես Բոչկովն էլ լավ մարզավիճակում էին»,- ասաց Աղամալյանը: Փետրվարի 25-ից թիմն առաջին ուսումնամարզական հավաքը կանցկացնի Աբովյանում, որին կմասնակցեն 17-18 բռնցքամարտիկներ: «Սրանից հետո հինգ մարզիկ կմեկնի Չեխիայի միջազգային մրցաշարին: Մյուս բռնցքամարտիկներն էլ ելույթ կունենան Ուկրաինայում և Ղազախստանում: Այս մրցաշարերից հետո էլ կկողմնորոշվենք, թե ովքեր մեր երկիրը կներկայացնեն Եվրոպայի առաջնությունում»,- ավելացրերց մարզիչը: Ուշագրավ Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը | Փաշինյանը՝ Բագրատ սրբազանի հետ հանդիպման մասին․ Ինձ հետ հանդիպելու ընթացակարգեր կան Նա ասել է, որ բաց է հանդիպումների համար Մարուքյան. Լավ կլինի, որ Վեհափառից ներողություն խնդրեն «Կարծում եմ, որ սա մեծ հարված է մեր հեղինակությանը»,–ասել է նա Ovio-ն պաշտոնապես գործարկել է ՀՀ-ում խոշորագույն և ամենահզոր Տվյալների մշակման կենտրոնը Ամպային ծառայությունները ընկերության առաջարկների շարքում առանցքային տեղ կզբաղեցնեն Փաշինյան․ Ոստիկանները Սարդարապատում փորձել են ճշտել՝ Վեհափառը եկել է շարունակելո՞ւ սադրիչ գործողությունները «Նրա կողմից ղեկավարվող շարժումը խոչընդոտներ ստեղծելու պայմաններ էր ձևավորել»,- ասել է նա |