Աքրամ Այլիսլին կարող է հեռանալ Ադրբեջանից

Աքրամ Այլիսլին կարող է հեռանալ Ադրբեջանից

PanARMENIAN.Net - «Այն մարդիկ, ովքեր ազատություն են տալիս Հաֆիզ Հաջիևների նման մարդկանց, կործանում են ադրբեջանական ժողովրդի բարոյականությունը»,-«Թուրան» գործակալությանն է ասել ադրբեջանցի գրող Աքրամ Այլիսլին՝ մեկնաբանելով «Ժամանակակից Մուսավաթ» կուսակցության ղեկավար Հաջիևի կոչ՝ կտրել գրողի ականջը 10 հազար մանաթի դիմաց: «Նորմալ երկրում իրավապահ մարմինները պատասխանատվության կկանչեին նման հայտարարություններ անող անձանց: Սակայն, մեզ մոտ իրավապահները տարիներ շարունակ իրենց վերաբերմունքը չեն հայտնում այդ մարդու զառանցանքների հանդեպ»,-ասել է Այլիսլին:

Նա ասել է նաև, որ «Թուրան» գործակալության միոջոցով դիմում է իրավապահ մարմիններին՝ կոչ անելով ապահովել իր անվտանգությունը: «Եթե գործուն միջոցներ չձեռնարկվեն, ես ստիպված կլիեմ ընտանիքիս հետ լքել երկիրը»,-ասել է նա: Այլիսլիի հալածանքը կառավարամետ ԶԼՄ-ների, քաղաքական ու հասարակական գործիչների կողմից սկսվեց նրա «Քարե երազներ» վեպի հրապարակումից հետո, որտեղ նա անդրադառնում է Բաքվում հայկական ջարդերին: Ադրբեջանցիները մեղադրում են նրան «հակամարտության միակողմանի լուսաբանման համար»:

Այլիսլիին զրկեցին ժողովրդական գրողի կոչումից ու նախագահական թոշակից, իսկ նրա որդին ու կինը ազատվեցին աշխատանքից:

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---